Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Խանութներում վաճառքի է հանվում հին, «որդնած» մթերքը

Խանութներում վաճառքի է հանվում հին, «որդնած» մթերքը
28.12.2012 | 13:07

Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում (Բանգլադեշ) ապրող ծանոթուհիներիցս մեկն այսօր պատմեց, որ մոտակա խանութից գնած ալյուրը, երբ ցանկացել է օգտագործել, տեսել է, որ ամբողջովին որդնած է:«ՈՒզում էի բլինչիկի խմոր պատրաստել: Երբ կաթը լցրեցի ալյուրի վրա, սարսափով տեսա, որ կաթի երեսը ծածկված է որդերով: Ապշել էի: Հետաքրքիրն այն է, որ ես շատ ուշադիր եմ ապրանք գնելիս, մինչև չեմ ուսումնասիրում, նշված ժամկետները չեմ կարդում, երբեք չեմ գնում: Ըստ սովորության այս անգամ էլ նայեցի, համոզվեցի, նոր գնեցի: Արդեն տանը ,
երբ որդերը տեսա, սկսեցի ուշադիր զննել տուփը: Մի քանի ամսաթիվ կար իրար վրա տպված: Պարզ երևում էր, որ ժամկետը թարմացված է»,-պատմում էր ծանոթուհիս:
Ինչպես կարողացա պարզել, ալյուրի թղթե տուփը կապույտ գույն ունի, արտադրությունը` «Բաղրամյան» : Թե որքանո՞վ է վաճառողը տեղյակ այս կեղծիքից, դժվար է ասել: Փաստը մնում է փաստ, որ մարդկանց խաբում են և դեռ շարունակելու են խաբել: Սա դեռ սկիզբն է: Տոները նոր են սկսվում:
Բնակչության մեծամասնությունը դեռ նույնիսկ չի սկսել տոնական առևտուրը: Սովորաբար այս օրերին կեղծվում է ոչ միայն ապրանքի ժամկետը, այլև էժան գնացուցակների տակ ներկայացվում են թանկարժեք ապրանքներ, գնորդին շփոթեցնելու և շահագրգռելու նպատակով:
Այնպես որ` զգույշ եղեք:


Հ.Գ. Միևնույն է, որքան էլ փորձում ենք զգուշանալ առևտրի տարբեր կետերում վաճառվող ժամկետանց սննդամթերք գնելուց, չի ստացվում:
Կեղծում են ամեն ինչ` գործի դնելով բոլոր խորամանկ հնարքները` սկսած ապրանքի վրա նշված պիտանիության ժամկետից, մինչև ապրանքի որակը: Կեղծում են ու մարդկանց մոլորության մեջ գցում:
Տոներից առաջ, հնարավոր թունավորումներից բնակչությանը զերծ պահելու նպատակով, որքան էլ առողջապահական համակարգի աշխատակիցներն ու տարբեր կազմակերպություններ փորձում են հանրությանն իրազեկել և հիշեցնել սպասվելիք վտանգի մասին, միևնույն է, արդյունք չի տալիս: Նոր տարին ամենահարմար առիթն է` իրացնելու պահեստներում մնացած անպիտան մթերքը:
Իսկ ո՞վ պետք է վերահսկի խանութներում տիրող նման բարձիթողի վիճակը:
Ո՞Ւր մնաց սննդի ոլորտում վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների «տաք-տաք» խոսելը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ