ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնն տեղեկատվություն է տարածել, որ Հրազդան գետում` «Գետափ» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել են սատկած ձկներ: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցներին և
գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
Վերցվել են ջրի և ձկան փորձանմուշներ: