Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

«Եթե երեխային ասում ես` կսովորես, կսովորես, մեկ ա, էշ ես մնալու, նա էշ էլ մնում է»

«Եթե երեխային ասում ես` կսովորես, կսովորես, մեկ ա, էշ ես մնալու, նա էշ էլ մնում է»
24.12.2012 | 14:31

Հայաստանում հանցագործությունների թիվը կրճատվել է մոտավորապես 25 տոկոսով, մոտ 50 տոկոսով էլ մանկական հանցագործությունների թվաքանակն է կրճատվել : Անցյալ տարվա 4000-ի դիմաց այս տարի անչափահասների կողմից գրանցվել է 17 հանցագործություն: Այդ առումով, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ԱՊՀ երկրների շարքում մեր երկրի ցուցանիշները ցածր տոկոս են կազմում , որովհետև ՌԴ-ում բնակվող անչափահասները մեծ մասամբ դառնում են թմրամոլ, ծխող-խմող և ստիպված են լինում գողության դիմել:

«Ամեն երեխա, երբ հանցագործ է դառնում, նրա ճակատագրում բավականին լուրջ ճեղքվածք է առաջանում, ինչը հետագա կյանքում վճռորոշ դեր է խաղում: Պարոն Ծառուկյանը նույնպես դատված է եղել ժամանակին, և դա արդեն մեծ բիծ է նախագահ դառնալու համար»,-ասաց Ադիբեկյանը, խորհուրդ տալով ծնողներին վերահսկել սեփական երեխաներին` ո՞ւմ հետ է ընկերություն անում, ո՞ւր է գնում, ինչի՞ վրա է գումարը ծախսում և այլն: Հանցանք կատարած մարդիկ հետագայում չեն կարողանում նաև իրենց կյանքը դասավորել, ամուսնանալ, աշխատանքի
տեղավորվել:
Հանցագործների, թմրամոլների, սեռական շեղում ունեցողների երեք քառորդը, ըստ սոցիոլոգի, ծնողներ չեն ունեցել:
Հասարակական վերահսկողությունը նույնպես թուլացել է: Նախկինում, եթե միևնույն բակում ապրող մարդիկ ուշադիր, հետևողական և սրտացավ էին միմյանց երեխաների նկատմամբ, այսօր բացակայում է այդ երևույթը: Անչափահասների կողմից կատարվող հիմնական հանցագործությունը գողությունն է, խուլիգանությունը, ծեծ ու ջարդը:
Տասնչորս տարեկան հասակը անչափահասի «ասպետության» շրջանն է: Նա այդ փուլում պատրաստ է զոհաբերել իրեն հանուն ընկերության, հանուն գաղափարի և այլն: Երեխայի կարողությունների 85 տոկոսը ձևավորվում է ընտանիքում, 10-ը` բակում, 5-ը` դպրոցում: Ահարոն Ադիբեկյանը կոչ արեց դպրոցի վրա երբեք հույս չդնել: «Դպրոցն ուղղակի այն ասպարեզն է, որտեղ երեխան փորձարկում է իր ընտանեկան արժեքները և ինքնագիտակցման հիման վրա ձեռք բերած պատկերացումները: Հիմնականում ընտանեկան մթնոլորտն է ձևավորում նրան. «Եթե երեխային ասում ես` կսովորես, կսովորես, մեկ ա, էշ ես մնալու, նա էշ էլ մնում է»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ