ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ֆեյսբուքյան գրառումներ՝ հոկտեմբերի 27-ից տասներեք տարի անց

Ֆեյսբուքյան գրառումներ՝ հոկտեմբերի 27-ից տասներեք տարի անց
27.10.2012 | 13:32

«Ո՜վ դուն, ողջակիզումների ուխտված սպիտակ տղա»:
Բարև, Վազգեն: Հոկտեմբերի 27-ը ես ջնջել եմ իմ օրացույցից, բայց այդ օրը առավոտ վաղ պիտի գամ` քեզ բարեւելու, քեզ հիշելու, քեզ լսելու...


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Ամեն հոկտեմբերի 27-ին` արդեն 13 տարի, մի քիչ խելագարվում եմ ու մի քիչ խեղվում: Չարքի փսլինքից սաղմնավորված ճիվաղները հազար տարով հետ գլորեցին մեր պատմությունը: Իսկ չարքն ապրում է դեռ ու նորանոր ոճիրներ ծրագրում:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Կեանքը, խորքին մէջ եւ ըստ էութեան, ԲԱՐԻԻ ՊԱՅՔԱՐՆ Է ՉԱՐԻ ԴԷՄ....ԼՈՅՍԻ ՊԱՅՔԱՐԸ ԽԱՒԱՐԻ ԴԷՄ...Նոյնն էր այն սեւ օրը՝ Հոկտ. 27-ին, երբ ՉԱՐԸ յաղթեց ԲԱՐԻԻՆ...եւ արտաքին ու ներքին ճիւաղներ գլխատեցին ՎԱԶԳԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ-ԿԱՐԷՆ ԴԵՄԻՐՃԵԱՆ եւ անոնց անմիջական գործակիցներու լուսաւոր աստղաբոյլը, որոնք յանձնառու էին Հայաստան երկիրը տանելու դէպի նոր դարաշրջան..., ստեղծելու իսկապէս ազատ, արդար եւ արժանապատիւ հասարակարգ....: Իմ խորին համոզումս է, սակայն, որ անպայման գալու են ԼՈՅՍԻ ԲԱՐԻ ԱՍՊԵՏՆԵՐԸ, ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ԻՐԱ՛Ւ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՇՈՒՆՉԸ ԲԵՐԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ:


Երան ԳՅՈՒՅՈՒՄՋՅԱՆ

Հոկտեմբերի 27-ից հասարակությունը բաժանվեց երեք խմբի. առաջին գծում անհայրենիք, անթասիբ, գյորմամիշ գյադաներն են, երկրորդ տրաս են դուրս եկել նրանց թերմացքը լպստող, կոկլիկ, կուկլա գյադեքը, որոնք երկու կոպեկի խաթեր հայրենիքը կիլոյով նաղդ ծախող են, և վերջինները, ում դռներն են թակում միայն հարկադիր կատարման տեսուչները:


Վարդ ՍԻՄՈՆՅԱՆ

Անկախ էն բանից, թե Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանն ու հոկտեմբերի 27-ի մյուս զոհերը ինչքանով էին լավը կամ վատը, էդ տեռորը ծանրագույն հարված էր Հայաստանի Հանրապետությանը, որը մեզ տասնամյակներ հետ շպրտեց ու որից մինչև հիմա ուշքի չենք գալիս: Դրա համար չեմ կարող հասկանալ նրանց, ովքեր Վազգենին բացասաբար վերաբերվելով, գուցեև օբյեկտիվ հիմնավորմամբ, ուրախանում են հոկտեմբերի 27-ով: «Չեմ հասկանումը»՝ մե՛ղմ ասած: Այսօր էլ եթե նման բան պատահի, ուրեմն մենք կործանված ենք, թեկուզ թիրախում հայտնվողը մեզ համար էսքան ատելի Սերժն ու իր թայֆան լինեն: Տեռորը կործանարար հարված է, ոչ թե փրկություն՝ անկախ թիրախի որակից:


Ծովինար ՆԱԶԱՐՅԱՆ

Ֆեյսբուքը «թերթեց»

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 3656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ