ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ինչքան էլ խողովակները գետնի տակ լինեն

Ինչքան էլ խողովակները գետնի տակ լինեն
04.10.2012 | 13:06

«Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը «բեսպրեդելով» է համայնքը ղեկավարում։ Ասես ամբողջ շրջանն իր հոր տունն ա, ինչ ուզում անում ա։ Մի ամբողջ համայնք զրկել ա ֆուտբոլի դաշտից, մեր երեխաներն այժմ հողի վրա են ֆուտբոլ պարապում։ Եթե այդպես շարունակվեց, դաշտը կփակվի, իսկ երեխանցը ցաք ու ցրիվ կանեն։ Մենք փորձել ենք խնդիրը ներկայացնել, սակայն զուր ջանքեր են. նա միշտ չէ, որ տրամադրված է լսելու իր բնակիչներին»,- այսպես դժգոհում էին Էրեբունի վարչական շրջանի մի խումբ բնակիչներ, որոնք փորձում են իրենց արդարացի պահանջը տեղ հասցնել «Իրատես de facto»-ի միջոցով։

Իսկ դժգոհության պատճառն այն է, որ նշված շրջանում, գաջի գործարանի հարևանությամբ, գործող ֆուտբոլի դաշտի խոտը չորացել է, դաշտը վերածվել է անապատի, քանի որ դադարեցվել է դեպի դաշտ ոռոգման ջրի մատակարարումը։ «Որովհետև ամբողջ շրջանը խոսում է, որ ոռոգման ջրի խողովակները հանվել են, իսկ մի մասն էլ ասում է, որ ոչ թե խողովակներն են հանվել, այլ դրանց ուղղությունն է փոխվել, և այժմ ֆուտբոլի դաշտի փոխարեն ջուրը այլոց դաշտերն է ոռոգում»,- նշում էին ահազանգողները։
Մենք խնդիրն առաջին հերթին փորձեցինք ճշտել անձամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանից, սակայն պարզվեց, որ նա ոչ միայն իր բնակիչների, այլև լրատվամիջոցների հետ գլուխ չունի` մենք մի ամբողջ օր սպասեցինք նրա զանգին, որը խոստացել էր նրա գործավարը։ Ի դեպ, բնակիչները ճիշտ էին, որ ցանկացած ժամին, երբ զանգես, գործավարը մեկ անգիր արած ֆրազ ունի` «Պարոն Արմեն Հարությունյանը տեղում չէ»։ Գուցե նման աշխատաոճը պայմանավորված է Մհեր Սեդրակյանի «բարձր» հովանավորությա՞մբ։ Սակայն նկատենք, որ պարոն Հարությունյանի նման գործելաոճը հարվածում է ոչ միայն իր և իր բարեկամի, այլև, առաջին հերթին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վարկանիշին։ Այս վարչական շրջանի բնակիչների դժգոհությունը նշված անձի նկատմամբ փոխանցվում է քաղաքապետին։ Այնպես որ, Էրեբունի համայնքի վարչական շրջանի ղեկավարը արջի ծառայություն է մատուցում քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Ինչ վերաբերում է ֆուտբոլի դաշտին, ապա անզեն աչքով երևում է, որ այն իսկապես չի ոռոգվում։ Մարզիչները նշեցին, որ նման դաշտում խաղեր անցկացնելը և մարզվելը հակացուցված են։ Իսկ թե իրականում ոռոգման ջուրը ում դաշտերն է սկսել ոռոգել, կարծում ենք, դա էլ թաքուն չի մնա, ինչքան էլ խողովակները գետնի տակ լինեն։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ