Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Փառք ծառակմախքներին

Փառք ծառակմախքներին
07.09.2012 | 11:49

Ծառի կմա՞խք: Այո՜, այո՜: Գուցե ծառակմախք-հուշարձա՞ն: Նաև օրհներգ` նրանց ձոնված: Նաև գեղանկարչական աշխատանքների միջազգային սիմպոզիում` «Չորացած ծառը նախատինք է փարթամ անտառին» նշանաբանով: Ողջ աշխարհը նախանձոտ հրճվանքով և քինոտ ծամածռությամբ կհետևի դեպքերի զարգացումներին Ծիծեռնակաբերդի գլխավոր մուտքից դեպի ձախ ընկած անտառամասում: Ճշտենք աշխարհագրական լայնք-երկայնքը: «Հավանա» համալիրից դեպի արևելք: Հրազդանի կիրճի աջ ափին: «Կիևյան» կամրջի հարևանությամբ: Պատկերացրի՞ք: Անկասկած: Համենայն դեպս, այդ մասին են վկայում աշնան անուշ արևից խումարի մեջ ընկած ձեր աչքերը: Սակայն մեր տարակուսանքը հայտնենք այս տարածքի անվանումների շուրջ: «Կիևյան» կամուրջ: «Հրազդանի» կիրճ: «Ծիծեռնակաբերդի» հուշաբլուր: «Ցեղասպանության» թանգարան: «Եղեռնի զոհերի» հուշակոթող: Եվ «Հավանա» սրճարան: Լավ է, գոնե ո՛չ «Բաքու» կամ «Իսթամբուլ»: Կամ էլ թեկուզ «Երևան սիթի»:
Պատմաքաղաքական շրջայց կատարենք դեպի մեր անցյալի հնագույն օրերը: Շրջանցենք վաղ, հասուն և գերհասուն միջնադարը: Տողադարձենք 1-ին հանրապետության փառավոր ծնունդն ու անփառունակ մահը: Փառավորապես հոգոց հանենք 2-րդ հանրապետության վաղաժամ վախճանի շուրջ:
«Բրոնզե դար», «Միջնադար» և մեր նորագույն պատմության «Կացնե» շրջան: Երբ կացնավոր հասարակությունը (գլխավորապես Կիևյան փողոցից և Աջափնյակ թաղամասից) գրոհում էր դեպի Ծիծեռնակաբերդի փրկարար օազիսները, ողջ անտառը հոգեբանական ցնցակաթվածի մեջ էր հայտնվում (արդյո՞ք հենց ես եմ շոյել սրափայլ կացնով զինված այս նեանդերթալցու աչքը։ ՈՒ կարող եմ դառնալ նրա խարխուլ վառարանի կերակուրը): Եվ կանգուն ու փարթամ նրանք բարոյազրկվեցին ու փայտացան: Ի դեպ, նեանդերթալցին Աջափնյակի հիմնադիր բնակիչ, բնապահպանության պրոֆեսոր Բախտիար Սրապիոնյանն էր:
Այսպիսով կամ հատում ենք այս ծառակմախքները, կամ դրանք հայտարարում պատմաբնաշխարհային արգելոց: Այլ ճանապարհ` չի՛ք:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ