ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Մթնոլորտը կարող է սրվել

Մթնոլորտը կարող է սրվել
11.07.2012 | 17:26

Կիսակրիմինալ գործարարները, չկարողանալով կառավարել իրենց բիզնեսները, փորձում են մեղադրել բարեգործական հիմնադրամին: Այն 40 վարորդները, ովքեր ստիպողաբար գործադուլ են անում, որևէ կապ չունեն գծի տերերի նեղ անձնական շահերի կամ բիզնես ապաշնորհության հետ: Ի դեպ, քիչ առաջ ինձ հետ կապվել են մի քանի տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ («Տիգրան» ՍՊԸ, «ՎԱԳ-Տրանս» ՍՊԸ, «Գալակտիկա» ՍՊԸ), որոնք պատրաստակամություն են հայտնել ավելի լավ պայմաններով նրանց աշխատանքի ընդունելու : Այնպես որ, վարորդների հարցը նույնպես փակված է:

Խնդիրը պետք է ճիշտ ներկայացնել. Մի կողմում վատ գործարար է, մյուս կողմում` հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ամեն օր օգտվում են բարեգործական հիմնադրամի «Անվճար երթուղիներ» ծրագրից: Ես խոսել եմ տեղի բնակչության հետ, մարդկանց տրամադրությունները լարված է, եթե այս խնդիրը շարունակի արհեստականորեն սրվել, ապա կարող են անցանկալի զարգացումներ լինել:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից մեր երկրում օգտվում են տասնյակ հազարավոր մարդիկ: Հիմնադրամը շարունակելու է իր ծրագրերը բոլոր ուղղություններով` սոցիալական, գիտական, կրթական, մշակութային և այլն: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ մոտ մեկ ամիս առաջ Գ. Ծառուկյանը հայտարարել էր, որ բարեգործությանն ուղղվող գումարները առաջիկայում կրկնապատկվելու են:

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ