ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հերթական «քյալլագյոզությունը»

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հերթական «քյալլագյոզությունը»
05.06.2012 | 06:59

Մայրաքաղաքի Աջափնյակ համայնքի 16-րդ և 15-րդ թաղամասերի, նմանապես քաղաքամերձ «Պռոշյան սովխոզի», Շիրազի, Հասրաթյան և Լենինգրադյան փողոցների բնակիչները, ավելի ճշգրիտ, նրանք, ովքեր ուղևորատար տրանսպորտի ամենօրյա ուղևորներ են, ավելի ու ավելի են համոզվում, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունում անում են հնարավորն ու անհնարինը` իրենց, մեղմ ասած, հիմարացնելու համար։ Այս գործում հատկապես առաջադիմել է սույն վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, աչքերին թոզ փչելու գրոսմայստերն ու քթից բռնած ման ածելու «ուստեն»։ Բանն այն է, որ վերոնշյալ թաղամասերի, համայնքի և փողոցների բնակիչները տարիներ ի վեր խեղդամահ լինելով երթուղայիններում, մայիսմեկյան խանդավառությամբ դիմավորեցին թիվ 19 երթուղագծի «Բոգդան» ավտոբուսի նորամուտը։ Սակայն նրանց խանդավառությունը կարճ ժամանակ անց փոխվեց հուսախաբության։ Բանն այն է, որ վերոնշյալ ավտոբուսները երթուղագծում են լինում վաղ առավոտից մեկ-երկու ժամ և կեսօրից հետո` դարձյալ ժամանակավորապես։ Այսինքն, սպասարկումն իրականացնում են միայն «պիկ» ժամերին։ Երեկոյան դրանք անհետանում են ուղեգծից, շաբաթ և կիրակի օրերին առհասարակ լքում են ուղեգիծը, ամռան ամիսներին, երբ հիմնական ուղևորները` ուսանողները, արձակուրդում են, նրանք էլ արձակուրդում են հայտնվում։
Վերջերս էլ, արդեն մի քանի օր է, ինչ «Բոգդաններին» առհասարակ նենգադուլ (սաբոտաժ) են հայտարարել։ Գծում, ուր պիտի լինի նվազագույնը 10 ավտոբուսն, թուլորեն երթևեկում է երկու-երեք «Բոգդան»։ Այս մասին որոշակի պարբերականությամբ տեղեկացնում ենք տրանսպորտի վարչությանը։ Այսօր էլ, ի պատասխան մեր հիշեցման, հնչեց քաջ ծանոթ «խոստովանանքը». վաղվանից խնդիրը վերջնականապես կկարգավորվի։ Խնդիրը «կարգավորվում» է շուրջ հինգ տարի, և, բնականաբար, ուղևորներիս մի բան է մնում` հավատալ ամենագետ չար լեզուներին, ովքեր համառորեն պնդում են, թե թիվ 19 երթուղու տրանսպորտային պորտապարը մեկ պատճառ ունի. այն լիարժեք գործելու դեպքում ոչ պակաս լիարժեքորեն կխանգարի թիվ 46 երթուղային միկրոավտոբուսի զանգվածային «գրդոնին»։ Նույն չար լեզուները համառորեն վստահեցնում են, որ այս խնդիրը երբևէ չի լուծվի, քանզի երթուղային ուղեգիծը հովանավորում է հանրածանոթ մի հանրապետական։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ