ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Հիմնանորոգվելուց հետո բացվել է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը

 Հիմնանորոգվելուց հետո բացվել է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը
24.05.2012 | 01:37

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը (հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ) մայիսի 22-ին հանդիսավորությամբ բացել է Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքը: Արարողությանը մասնակցել են Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը, վարչակազմի անդամներ, բուժաշխատողներ: Բացմանը ներկա են եղել նաև այդ նպատակով Հայաստան եկած, հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին, փոխատենապետ Վեռնոն Հովսեփյանն ու մոտ մեկ տասնյակ բրիտանահայեր:
Տեղեկատվության համաձայն, ծրագիրը հովանավորել է հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը` բարերար Կարապետ Նազարյանի կտակած 1 մլն դոլարով: Նշված գումարի շրջանակներում ամբողջությամբ հիմնանորոգվել է բաժանմունքի 860 քմ մակերեսով երկհարկանի շենքը` համալրվելով կահույքով, բուժտեխնիկայով և շտապօգնության մեքենայով:
Վերոնշյալ բաժանմունքը, որտեղ բուժվում են սուր շնչառական, վիրուսային հիվանդություններ (սոմատիկ) ունեցող երեխաներ, օրական կարող է սպասարկել մինչև 15 հիվանդի: Կից գործում են վերականգնողական բժշկության, ինտենսիվ թերապիայի կաբինետներ: Շենքում գործելու է նաև նորածինների վերակենդանացման բաժին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 7399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ