ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Քանի դեռ քաղաքական ուժերը հայրենասիրություն են խաղում

Քանի դեռ քաղաքական ուժերը հայրենասիրություն են խաղում
20.03.2024 | 12:34

Հայաստանը հայտնի ստեղծագործության հիմար կկվի վիճակում է։ Ամեն անգամ Իլհամ Ալիևը սպառնում է իր սրած կացնով, որ ծառը կկտրի, ասինքն՝ պատերազմ կսկսի, ամեն անգամ մի ձագ են նետում աղվես Իլհամին։ Նրա ախորժակն էլ ուտելիս է բացվել, նոր զիջումներ է պահանջում և ստանում իր պահանջներն արդարացնել փորձող Նիկոլ Փաշինյանից; Առաջին փուլում Ադրբեջանին կտան ոչ անկլավ 4 գյուղերի տարածքները, հաջոդ փուլում՝ անկլավ 4 գյուղերի տարածքները, Տավուշի սահմանագոտին արտագաղթից կդատարկվի։ Չարի վերջը հեռու է, քանի դեռ քաղաքական ուժերը, հայանպաստ գործելու փոխարեն, հայրենասիրություն են խաղում, քանի դեռ Հայաստանում համարում են, որ Տավուշի սահմանագոտին պահելու համար պայքարը միայն ոսկեպարցիների, ոսկևանցիների, բաղանիսցիների, կիրանցիների խնդիրն է, ոչ թե՝ բոլորի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ