Հաշվի առնելով արցախահայերի աննախադեպ հոսքը դեպի Հայաստան՝ վարձով բնակարան տվողներին ուղղակի խնդրում եմ մնալ մարդ, էդ երկու կոպեկ ավելը ձեզ չի փրկի։ էդ մարդիկ իրենց տուն-տեղ, հայրենիք չվայելեցին, հարազատի գերեզմանին կարոտ մնացին… Մենք բոլորս էլ նույնիսկ չգիտենք՝ վաղը մեզ ինչ է սպասում։
Մի բարձրացրեք տան գները, ով էլ առանց վարձի կտա՝ Աստված մի օր կբերի իր երեխեքի դիմաց: Ոչ մեկը դեռ ուրիշի դժբախտության վրա երջանկություն չի կառուցել:
Տիգրան Հակոբյան