Ներքին թշնամին՝ Հայաստանում և Արցախում ռուսական ներկայության վերջը տալու հստակ քաղաքականությամբ
(սկիզբը` այստեղ)
«Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող ոմն վիբրատորչիկ, որը հանրային միջավայրում ավելի վաղ իրեն թույլ էր տվել խուլիգանաբար և ուղտի նման թքել մարդու երեսին, երկու օր առաջ իրեն թույլ է տվել հերթական անգամ գռեհիկաբար արտահայտվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հասցեին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ինչպես արդեն հայտնի է. սեպտեմբերի 5- ին ամենշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Զախարովայի հավաստիացումներն այն մասին, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհեթեթություն են, միանգամայն իրավացիորեն ասել էր՝ հանրային հռետորաբանություն է՝ շատ մոտ, գիտեք, բռիությանը նմանվող մի ինչ-որ բանի, այն պարզապես չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին։
«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ, իմ մակարդակը չէ,- Զախարովայի վերոնշյալ հայտարարության հաջորդ օրն ասել է Ալենը:- ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի»:
Նախ, այո, Ռուսաստանի պես լուրջ ու հարգարժան պետության (դեռ մի կողմ թողնենք միջուկային գերտերություն լինելու հանգամանքը…) արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, անշուշտ, Ալենի մակարդակը չէ (Ալենը, ինչպես ժողովուրդն է ասում նման դեպքերում, դեռ շատ հաց ու պանիր ունի ուտելու՝ Զախարովայի մակարդակին հասնելու համար):
Երկրորդ. Մարիա Զախարովան ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհի չէ, ինչ- որ առումով «ինչ- որ»-ն ինքն է՝ Ալենը, ընդ որում, նա չէր կարող չիմանալ կամ չհասկանալ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տարբերությունն ինչ- որ քարտուղարուհուց…
Երրորդ. Զախարովան ՌԴ ԱԳՆ բաժնի պետի տեղակալը չէ, երիտասարդը տեղը չի բերել, թե ում մասին է խոսում:
Չորրորդ. ոչ թե Զախարովան, այլ հենց Ալենը պետք է մտածի իր դարդերով տապակվելու մասին…
Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել այն փաստին, որ հատկապես հենց ներկայիս իրավիճակում, երբ Հայաստանը և Արցախը պատերազմի առջև են կանգնած (Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ինքն է կառավարության երեկվա նիստում հայտարարել, որ պայթյունավտանգ իրավիճակ է…) և այնքան շատ ունեն Ռուսաստանի օգնության կարիքը, Ալենն այլոց հետ միասին, կարծում ենք, հենց միտումնավոր կերպով լարվածություն հրահրելով հայ- ռուսական հարաբերություններում, վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածության առնչությամբ ասել է՝ ես դա չէի անվանի լարվածություն:
Ալենն այսպիսով կամ փորձել է թաքցնել իրենց կողմից կատարված- կատարվող յուրօրինակ հանցանքը, կամ էլ ակնարկել է, որ սա դեռ լարվածություն չէ, լարվածությունը նոր եք տեսնելու, այլ կերպ ասած՝ սա դեռ «կինոն» չէ, «ժուռնալն» է, «կինոն» նոր եք տեսնելու…
Ի պատասխան իր հասցեին Ալենի արած վերոնշյալ ակնարկի, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն իր տելեգրամյան ալիքում աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարներին:
«Դժվար է վիճել, որ մակարդակի հարցում ակնհայտ խնդիրներ կան,- արձագանքել է Զախարովան։- Եվ ցանկանում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»։ Ընկերուհինե՛րս, ձեր աշխատանքն անգամ ամենաբարձրաստիճան պետի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, որը ներառում է օրակարգերի կազմումը, հանդիպումների կազմակերպումը, աշխատանքը փաստաթղթերի հետ, զանգերի ընդունումն ու միլիոնավոր այլ խնդիրներ, այդ ամենը ջուրը կընկնի»։
Զախարովան իր խոսքն ամփոփել է հետևյալ կերպ. «Մի նեղացեք, այդ մարդը, համոզված եմ, առանց մտածելու դուրս է տվել։ Մի տարածեք նրա ասածի հանդեպ ձեր վերաբերմունքը հայ ժողովրդի վրա։ Հայ ժողովուրդն իմաստուն է, բազմաչարչար և սիրող»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօր ռուս-հայկական ֆորումի մասնակիցներին ողջունելու ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի տեղեկատվական դաշտում գերակշռում է Ռուսաստանի Դաշնության մասին միակողմանի և բացասական տեղեկատվության տարածման միտումը։ Այս առումով նա բնավ չի չափազանցրել: «Известия»-ի տեղեկացմամբ , Զախարովան բացատրել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հետ նրա հարաբերությունների մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը հակասում է ժողովուրդների միջև շփման բարեկամական բնույթին: Նա դատապարտել Է Ռուսաստանի և Հայաստանի միջև թշնամանք հրահրելու փորձերը:
«Եկեք բաց խոսենք խնդիրների մասին,- առաջարկել է նա:- Անթույլատրելի ենք համարում հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու հաշվին մեր մարդկանց միջև թշնամանք և ատելություն հրահրելու փորձերը»։
Զախարովան թվարկել է Հայաստանի կողմից երկրների միջև հաղորդակցության ավանդական բնույթը խախտող նախադեպերը: Նա խոսել է նաև ռուսական առաջատար մեդիամենեջերներին և քաղաքագետներին սև ցուցակում ընդգրկելու և 2023 թ. օգոստոսին նրանց մուտքը երկիր մերժելու մասին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է նաև «Sputnik Արմենիա» ռադիոյի մեկնաբան Աշոտ Գևորգյանի և բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալության մասին։ Սեպտեմբերի 7-ին «Sputnik Արմենիան» հայտնեց սեպտեմբերի 6-ի երեկոյան Գորիսում Բադալյանի և Գևորգյանի ձերբակալության մասին։
Նման սադրանքը, Զախարովայի խոսքով, ուղղակիորեն ուղղված է մեդիաֆորումի անցկացումը խափանելուն (Հայաստանում առաջին ռուս-հայկական մեդիաֆորումը տեղի է ունենում սեպտեմբերի 6-8-ը)։ Ավելին. Telegram-ի իր ալիքում նա մեկնաբանելով այս իրավիճակը, նշել է, որ հիշյալ ձերբակալությունը կարող է հերթական սադրանքը լինել Երևանում ռուս-հայկական մեդիաֆորումի համապատկերին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, դարձյալ միանգամայն ճշմարիտ կերպով, ընդգծել է, որ հակառուսական քարոզչությունն առաջ է մղվում Արևմուտքի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների, փորձագետների և դրամաշնորհների միջոցով: Ցավոք, ռուսական կողմն այս մասին խոսում է բավական ուշացումով, մինչդեռ պետք է խոսեր շատ ավելի վաղ, ընդ որում, ոչ միայն խոսեր, այլև գործեր, գործնականում հակազդեր…
Պետք է գիտակցեին (չգիտենք՝ գուցե գիտակցել են, բայց…), որ Հայաստանում «թավշյա հեղափոխություն» փաթեթավորմամբ իրականացվել է «գունավոր հեղափոխություն», ավելի ճիշտ, «գունավոր» հեղաշրջում և իշխանության է բերվել և իշխանության է եկել հայկական Զելենսկին կամ Սաակաշվիլին, բայց նրանցից ավելի խորամանկ ու նենգ, որը սկզբնական շրջանում ցույց չտվեց, որ գործելու է Արցախի, Հայաստանի և ՌԴ- ի դեմ: Ցավոք, նույնիսկ Հայաստանում շատ քչերն է, որ այն ժամանակ հասկանում, կանխատեսում էին դա:
Միայն Ալենը չէ, որ հայերիս համար այս նեղ պահին ու վտանգավոր, պայթյունավտանգ շրջանում գործում է հայ- ռուսական բարեկամական հարաբերությունների դեմ, հրահրում միջպետական լարվածություն: Այդ գործին են լծված նաև արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող գործակալ Օմեգան, ԱԳՆ մամուլի քարտուղարը, հենց ինքը՝ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլն իր ՔՊ- ական ոհմակի բազմաթիվ ներկայացուցիչներով ու ֆեյքերով, Նիկոլի կինը և էլի ուրիշներ…
Բանն արդեն հասել է այնտեղ, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այսօր կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշված է.
«Արձանագրեցինք վերջերս Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործելիության վերաբերյալ որոշակի կասկածների ի հայտ գալը։
Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա. Վ. Հակոբյանի Կիև մեկնելը՝ Կիևի նացիստական ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։
Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ. Վ. Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որում նշվում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ա. Ռ. Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մ. Վ. Զախարովայի և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հասցեին վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին: Մտահոգություն է հնչել սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Մ. Բադալյանի և «Sputnik Արմենիա» ռադիոյի տեսաբան Ա. Գևորգյանի ձերբակալությունների առիթով։
Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով։
Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»։
Այսպիսով չնայած նրան, որ Ռուսաստանն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ պատերազմի սանձազերծումը կանխելու նպատակով առնվազն ձգտում է հասնել այստեղ ՀԱՊԿ շրջանակներում զորավարժությունների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն, Նիկոլը կամ նիկոլենք այդ նպատակով ոչ միայն չեն դիմել ու չեն դիմում ՀԱՊԿ- ին, այլև, ըստ էության, դեմ են ՌԴ առաջարկին, այլապես ՌԴ ԱԳՆ-ն չէր հայտարարի, որ «Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»։ Այսինքն՝ հարկ է առաջացել Հայաստանի ղեկավարությանը, մեղմ ասած, համոզել, որ պատերազմը պետք է կանխել, չգնալ ինքնակործանման ճանապարհով:
Պատերազմը կանխելու նպատակով Հայաստանում հայ- ռուսական- իրանական համատեղ զորավարժություններ կամ ՀԱՊԿ խաղաղապահներ չհրավիրելու և դրա հետևանքով մեր նորանոր զավակների կյանքի գինն արժեցող պատերազմի բռնկման դեպքում Նիկոլն ու նիկոլենք հայի վրիժառու բազկից չեն խուսափելու:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ