Հայաստանյան քաղաքական դաշտը համապարփակ լյուստրացիայի ենթարկվեց: Արցախի հետագա գոյությունը կասկածի տակ է:
Շուրջ 35 տարվա հայաստանյան քաղաքական էլիտան լուռ է:
Տեսանելի կամ հանրայնորեն ընկալելի ծավալվող գործունեություն չկա: Տպավորություն է, որ բոլորը «զանգի են սպասում»:
Զանգող չկա: Զանգերը վերահասցեագրվել են Փաշինյան Նիկոլին: Դա նշանակում է, որ 35 տարի շարունակ մեզ ավանակի տեղ էին դնում:
Պարզվեց, որ առանց զանգի էլիտան փուչ է, այն իրականում չկա:
Փուչ են նրանք, որոնք 35 տարի անընդմեջ միմյանց փոխարինելով, Արցախի դրոշի ներքո նախագահ և պատգամավոր էին ընտրվում, վարչապետ, նախարար, համատիրության կառավարիչ կամ մաքսատան տեսուչ էին նշանակվում:
Փուչ են նաև վերջիններիս ղեկավարած կուսակցությունները: Փաստորեն, առանց զանգի և դաբրոյի մեր երկրում քաղաքական էլիտա չկա: «Զանգողը» Փաշինյան Նիկոլի միջոցով կամ վերջինիս հետ միասին Հայաստանում լյուստրացիա իրականացրեց:
Մեծ հաշվով, լյուստրացիան վատ բան չէ: Վատն այն է, որ լյուստրացիայի գինն Արցախն է:
Ամեն դեպքում, նկատի ունենալով լյուստրացիայի արդյունքները դեռ հնարավորություն ունենք պետականությունը փրկել:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ