ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Թվայ­նաց­ման ժա­մա­նակ հաշ­վի են առն­վել Նալ­բան­դ­յա­նի թղ­թա­յին բո­լոր հրա­տա­րա­կու­թ­յուն­նե­րը»

«Թվայ­նաց­ման ժա­մա­նակ հաշ­վի են առն­վել Նալ­բան­դ­յա­նի թղ­թա­յին բո­լոր հրա­տա­րա­կու­թ­յուն­նե­րը»
14.07.2020 | 13:42

Օ­րերս տե­ղի ու­նե­ցավ Մի­քա­յել Նալ­բան­դյա­նի գրա­վոր ժա­ռան­գու­թյան թվայ­նաց­ման և առ­ցանց հրա­պա­րակ­ման առ­ցանց շնոր­հան­դե­սը։ Նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­նում է Հա­յաս­տա­նի ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի «Հայ մա­տե­նագ­րու­թյան թվան­շա­նա­յին գրա­դա­րա­նը»՝ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան մշա­կու­թա­յին դրա­մաշ­նոր­հա­յին մր­ցույ­թի «Գրա­կա­նու­թյան հան­րահռ­չակ­մանն ուղղ­ված նա­խագ­ծեր և մի­ջո­ցա­ռում­ներ» ան­վա­նա­կար­գով։ Զրույ­ցի ենք հրա­վի­րել նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ ՏԱ­ԹԵ­ՎԻԿ ՍՈՒ­ՔԻԱ­ՍՅԱ­ՆԻՆ և նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նակ ՄԵ­ՐՈՒ­ԺԱՆ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻՆ։ Անդ­րա­դար­ձել ենք նաև հա­յա­գի­տա­կան նյու­թե­րի թվայ­նաց­ման գոր­ծըն­թաց­նե­րին առ­հա­սա­րակ։

«Ա­ՌԱՋ­ՆԱ­ՀԵՐ­ԹՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՏՐ­ՎՈՒՄ Է ՆՈ­ՐԱ­ՐԱ­ՐԱ­ԿԱՆ ԵՎ ՀԵ­ՌԱՆ­ԿԱ­ՐԱ­ՅԻՆ ՆԱ­ԽԱԳ­ԾԵ­ՐԻՆ»
ՏԱ­ԹԵ­ՎԻԿ ՍՈՒ­ՔԻԱ­ՍՅԱՆ (ԿԳՄՍՆ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պա­նու­թյան և հան­րահռ­չակ­ման բաժ­նի գլ­խա­վոր մաս­նա­գետ)


-Ե՞րբ է մեկ­նար­կել ծրա­գի­րը, ով­քե՞ր կա­րող են մաս­նակ­ցել։
-ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը 2018 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րից ի­րա­կա­նաց­նում է դրա­մաշ­նոր­հա­յին մշա­կու­թա­յին ծրագ­րե­րի մր­ցու­թա­յին ձևա­չա­փը: Մշա­կու­թա­յին դրա­մաշ­նոր­հա­յին մր­ցույ­թը հայ­տա­րար­վում է յու­րա­քան­չյուր ե­ռամ­սյակ: Այն ու­նի տար­բեր ան­վա­նա­կար­գեր, ո­րոն­ցից մեկն էլ «Գրա­կա­նու­թյան հան­րահռ­չակ­մանն ուղղ­ված նա­խագ­ծեր և մի­ջո­ցա­ռում­ներն» է:
Մր­ցույ­թին, հա­մա­ձայն կար­գի, կա­րող են մաս­նակ­ցել ՀՀ-ում գրանց­ված, շա­հույթ չհե­տապն­դող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ո­րոնք ու­նեն ար­վես­տի, գրա­կա­նու­թյան, մշա­կու­թա­յին կր­թու­թյան, մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան հե­տա­զո­տու­թյան, պահ­պան­ման, մար­զե­րում մշա­կու­թա­յին կյան­քի ակ­տի­վաց­ման, մշա­կու­թա­յին զբո­սաշր­ջու­թյան և նե­րա­ռա­կա­նու­թյան խթան­մանն ուղղ­ված նա­խագ­ծեր:
-Ո՞ր նա­խագ­ծե­րին է նա­խա­պատ­վու­թյուն տր­վում, և ինչ­պե՞ս է կա­տար­վում հայ­տե­րի ընտ­րու­թյու­նը։
-Ա­ռա­ջ­նա­հեր­թու­թյու­նը տր­վում է նո­րա­րա­րա­կան և հե­ռան­կա­րա­յին նա­խագ­ծե­րին: Մր­ցու­թա­յին յու­րա­քան­չուր ուղ­ղու­թյուն ու­նի ներ­կա­յաց­ված հայ­տե­րը քն­նող հանձ­նա­ժո­ղով, ո­րին վե­րա­պահ­ված է ներ­կա­յաց­ված նա­խագ­ծե­րի ու­սում­նա­սի­րու­թյան և գնա­հատ­ման գոր­ծա­ռույ­թը:
-Կա՞ն ծրագ­րեր, որ հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված կա­սեց­վե­լու են։
-«Գրա­կա­նու­թյան հան­րահռ­չակ­մանն ուղղ­ված նա­խագ­ծեր և մի­ջո­ցա­ռում­ներ» դրա­մաշ­նոր­հա­յին մր­ցու­թա­յին ծրա­գի­րը շա­րու­նակ­վում է, ո­րոշ ծրագ­րեր, ո­րոնք հան­րա­յին են, ար­տա­կարգ հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված ըստ հնա­րա­վո­րու­թյան, ի­րա­կա­նաց­վե­լու են առ­ցանց: Եր­րորդ ե­ռամ­սյա­կի մր­ցու­թաշր­ջա­նը նախատես­վում է հայ­տա­րա­րել օ­գոս­տոս-սեպ­տեմ­բեր ա­միս­նե­րին:
-Ի՞նչ կա­սեք «Մի­քա­յել Նալ­բան­դյա­նի գրա­կան ժա­ռան­գու­թյու­նը՝ թվայ­նաց­ված» ծրագ­րի մա­սին։
-«Գրա­կա­նու­թյան հան­րահռ­չակ­մանն ուղղ­ված նա­խագ­ծեր և մի­ջո­ցա­ռում­ներ» մր­ցու­թա­յին ան­վա­նա­կար­գին Հա­յաս­տա­նի ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի «Հայ մա­տե­նագ­րու­թյան թվան­շա­նա­յին գրա­դա­րա­նի» ներ­կա­յաց­րած «Մի­քա­յել Նալ­բան­դյա­նի գրա­կան ժա­ռան­գու­թյու­նը՝ թվայ­նաց­ված» ծրա­գի­րը մաս­նա­գի­տա­կան խոր­հր­դի դրա­կան գնա­հա­տա­կա­նին էր ար­ժա­նա­ցել:
Այս ծրա­գիրն ա­պա­հո­վում է գրող, հրա­պա­րա­կա­խոս, քն­նա­դատ, հե­ղա­փո­խա­կան գոր­ծիչ Նալ­բան­դյա­նի ամ­բողջ գրա­կան ժա­ռան­գու­թյան մատ­չե­լիու­թյունն ու հա­սա­նե­լիու­թյու­նը հա­մա­ցան­ցում, ո­րից անվ­ճար կա­րող են օգտ­վել բո­լո­րը: Նալ­բան­դյա­նի գրա­վոր ժա­ռան­գու­թյան թվայ­նա­ցումն ու առ­ցանց հրա­պա­րա­կումն ան­նա­խա­դեպ է. ա­ռա­ջին ան­գամ Նալ­բան­դյա­նի ամ­բող­ջա­կան գրա­կան ժա­ռան­գու­թյու­նը ներ­կա­յաց­վում է նալ­բան­դյա­նա­գի­տա­կան հիմ­նա­րար աշ­խա­տու­թյուն­նե­րով:

«ՀՆԱ­ՐԱ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ ՍՏԵՂԾ­ՎԵՑ ԽՈՒ­ՍԱ­ՓԵ­ԼՈՒ ՀԱ­ՅԱ­ԳԻ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՄԻԱՅՆ ԳՐԱ­ԴԱ­ՐԱՆ­ՆԵ­ՐՈՒՄ
ՏԵ­ՂԱՅ­ՆԱՑ­ՆԵ­ԼՈՒՑ»
ՄԵ­ՐՈՒ­ԺԱՆ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ («Հայ մա­տե­նագ­րու­թյան թվան­շա­նա­յին գրա­դա­րա­նի» գի­տա­կան ղե­կա­վար)։


-Ո՞րն է գրա­կան ժա­ռան­գու­թյան թվայ­նաց­ման ա­ռաջ­նա­հերթ նպա­տա­կը՝ ար­խի­վաց­նե­լը, հա­մա­կար­գելն ու պահ­պա­նե՞­լը, թե՞ հան­րահռ­չա­կելն ու ըն­թեր­ցո­ղին հա­սա­նե­լի դարձ­նե­լը։
-Կար­ծում եմ` բո­լո­րը միա­սին։ 1999 թ. Հա­յաս­տա­նի ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նում հիմն­ված «Հայ մա­տե­նագ­րու­թյան թվան­շա­նա­յին գրա­դա­րա­նը» (www.digilib.am) Հա­յաս­տա­նում սկիզբ դրեց հա­յա­գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րին նո­րա­գույն տե­ղե­կատ­վա­կան ու հա­մա­կարգ­չա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րով օգ­նե­լուն, այդ հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ո­րա­կա­կան նոր աս­տի­ճա­նի բարձ­րաց­նե­լուն, նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի մի­ջո­ցով հայ գրա­վոր մշա­կույ­թը ա­ռա­վել մատ­չե­լի դարձ­նե­լուն:
Հա­մա­կարգ­չա­յին թվա­յին հա­մա­կար­գե­րը կարևոր դեր ու­նեն մա­տե­նագ­րա­կան ժա­ռան­գու­թյան պահ­պան­ման, շտե­մա­րա­նա­վոր­ման, զար­գաց­ման և հա­ջորդ սե­րունդ­նե­րին փո­խան­ցե­լու գոր­ծում: Նրանց շնոր­հիվ հնա­րա­վո­րու­թյուն ստեղծ­վեց խու­սա­փե­լու հա­յա­գի­տու­թյու­նը միայն գրա­դա­րան­նե­րում տե­ղայ­նաց­նե­լուց:
Միա­ժա­մա­նակ թվա­յին հա­մա­կար­գե­րը հնա­րա­վո­րու­թյուն տվե­ցին Հա­յաս­տա­նի ու Սփյուռ­քի կա­ռույց­նե­րին (դպ­րոց­ներ, հա­մալ­սա­րա­նա­կան ամ­բիոն­ներ, կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, հոգևոր հաս­տա­տու­թյուն­ներ, ան­հատ­ներ), ինչ­պես նոր սերն­դին, այն­պես էլ հան­րու­թյան նո­րա­նոր շեր­տե­րին չմիջ­նոր­դա­վոր­ված կեր­պով հա­ղոր­դակց­վե­լու սե­փա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյա­նը, ո­րը թվայ­նաց­վե­լով դար­ձավ ան­նա­խա­դե­պո­րեն մատ­չե­լի:
-Ինչ­պե՞ս եք ընտ­րում գրա­կա­նու­թյու­նը, ո­րը պետք է ա­ռաջ­նա­հերթ թվա­յա­նաց­վի. կարևո­րու­թյու՞նն եք հաշ­վի առ­նում, քիչ հան­րայ­նաց­ված լի­նե՞­լը, թե՞ ըն­թեր­ցո­ղա­կան պա­հան­ջար­կը։
-«Հայ մա­տե­նագ­րու­թյան թվան­շա­նա­յին գրա­դա­րա­նի» ծրագ­րե­րը (նյու­թե­րի ընտ­րու­թյու­նը, մի­ջոց­նե­րի հայ­թայ­թու­մը և այլն) կյան­քի են կոչ­վում մա­տե­նա­գետ­նե­րի և հա­յա­գի­տա­կան այլ բնա­գա­վառ­ներ ներ­կա­յաց­նող մի­ջազ­գա­յին գի­տա­կան խոր­հր­դի հա­մա­տեղ ո­րո­շում­նե­րով` իր սկզբ­նա­վոր­ման օր­վա­նից ցայ­սօր գրա­դա­րա­նի ղե­կա­վար, ՀԱՀ նախ­կին նա­խա­գահ Հա­րու­թյուն Ար­մե­նյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ։
Գրա­դա­րա­նում ընդգրկված բնագ­րերն ըն­տր­վել են ար­դի հա­յա­գի­տու­թյան մեջ գոր­ծող գի­տա­կան չա­փա­նիշ­նե­րի հա­մա­ձայն։ Ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տր­վել է միջ­նա­դա­րյան բնագ­րի գի­տաքն­նա­կան կամ հա­մե­մա­տա­կան հրա­տա­րա­կու­թյուն­նե­րին (միա­ժա­մա­նակ մուտ­քագր­վել են բո­լոր տա­րըն­թեր­ցում­նե­րը, ո­րոնց ծա­վա­լը հա­ճախ մի քա­նի ան­գամ գե­րա­զան­ցում է բնագ­րի ծա­վա­լին)։ Գի­տա­կան հրա­տա­րա­կու­թյան բա­ցա­կա­յու­թյան պա­րա­գա­յում ա­ռաջ­նու­թյու­նը տր­վել է ե­ղած հրա­տա­րա­կու­թյուն­նե­րից լա­վա­գույ­նին, ո­րը դի­մա­ցել է ժա­մա­նա­կի քն­նու­թյանն ու հա­յա­գետ­նե­րի կող­մից ճա­նաչ­վել գոր­ծա­ծե­լի ու պի­տա­նի։ Միջ­նա­դա­րյան բնագ­րի մի շարք գի­տա­կան ու քն­նա­կան բնագ­րե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում թվայ­նաց­ման են են­թարկ­վել բո­լո­րը: Բնագ­րի ե­զա­կի հրա­տա­րա­կու­թյան պա­րա­գա­յում տե­ղադ­րել է այդ հրա­տա­րա­կու­թյու­նը: Հար­ցի պա­տաս­խա­նը երևում է «Հայ մա­տե­նագ­րու­թյան թվան­շա­նա­յին գրա­դա­րա­նի» բաղ­կա­ցու­ցիչ խո­շոր են­թա­բա­ժին­նե­րից.
«Ե-ԺԸ դա­րե­րի հայ դա­սա­կան մա­տե­նագ­րա­կան հու­շար­ձան­ներ (գրա­բա­րով ստեղծ­ված այս ժա­ռան­գու­թյու­նը (ընդ­գր­կում է մեր պատ­մագ­րու­թյան, ի­րա­վուն­քի, փի­լի­սո­փա­յու­թյան, բնա­կան գի­տու­թյուն­նե­րի, աստ­վա­ծա­բա­նու­թյան, բժշ­կու­թյան, լեզ­վա­բա­նու­թյան, աշ­խար­հագ­րու­թյան և այլ բնա­գա­վառ­նե­րի գրա­կան հու­շար­ձան­ներ) այն մշա­կու­թա­յին ա­տաղձն է, ո­րը պայ­մա­նա­վո­րել է մեր հե­տա­գա մտա­վոր զար­գա­ցու­մը։
1850-2000 թթ. արևմտա­հայ և Սփյուռ­քի գրա­կան հու­շար­ձան­ներ (հայ­տա­րար­ված են որ­պես վտանգ­ված լեզ­վա­կան գրա­վոր ժա­ռան­գու­թյուն։
«Նա­հա­տակ հե­ղի­նակ­ներ» (այս խո­շոր բա­ժի­նը, որ թվայ­նաց­վեց 2015 թ., նե­րա­ռում է Ցե­ղաս­պա­նու­թյան զոհ դար­ձած մոտ 70 նա­հա­տակ հե­ղի­նակ­նե­րի գոր­ծեր):
Հա­յա­գի­տու­թյուն (նե­րա­ռում է ինչ­պես ընդ­հա­նուր, այն­պես էլ հա­յա­գի­տա­կան նեղ մաս­նա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներ, նա­խա­տես­ված գի­տա­կան հան­րու­թյան հա­մար):
Հայ կին հե­ղի­նակ­ներ (մատ­չե­լիու­թյու­նը՝ ա­ռա­ջի­կա­յում)։ Ա­ռայժմ առ­ցանց մատ­չե­լի է միայն Զա­պել Ե­սա­յա­նի ամ­բող­ջա­կան գրա­կան ժա­ռան­գու­թյու­նը։
-Ի՞նչ կա­սեք Մի­քա­յել Նալ­բան­դյա­նի ար­խիվ­նե­րի, հրա­տա­րա­կու­թյուն­նե­րի, նրա գրա­կան ժա­ռան­գու­թյան թվայ­նաց­ման մա­սին։
-Նալ­բան­դյա­նի դի­վա­նը պահ­վում է Ե. Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նու­թյան և ար­վես­տի թան­գա­րա­նում, մի փոքր մաս էլ` ՀՀ պատ­մու­թյան ար­խի­վում։ Նալ­բան­դյա­նի գրա­վոր ժա­ռան­գու­թյունն ու­նե­ցել է մի քա­նի հրա­տա­րա­կու­թյուն­ներ, ո­րոն­ցից ա­մե­նաամ­բող­ջա­կանն ու գի­տա­կա­նը ՀՀ ԳԱԱ գրա­կա­նու­թյան ինս­տի­տու­տի 1979-1997 թթ. հրա­տա­րա­կած վեց­հա­տո­րյակն է, որն ընդ­գր­կում է հայ հե­ղա­փո­խա­կան-դե­մոկ­րա­տի գե­ղար­վես­տա­կան չա­փա­ծո և ար­ձակ, հրա­պա­րա­կա­խո­սա­կան, փի­լի­սո­փա­յա­կան, գրաքն­նա­դա­տա­կան, մա­տե­նա­խո­սա­կան, գի­տա­կան գոր­ծե­րը, նա­մակ­նե­րը, դա­տա­վա­րա­կան գոր­ծը և այլն։ Թվայ­նաց­ման ժա­մա­նակ հաշ­վի են առն­վել Մ. Նալ­բան­դյա­նի թղ­թա­յին բո­լոր հրա­տա­րա­կու­թյուն­նե­րը։
Մի­քա­յել Նալ­բան­դյա­նի ծնն­դյան 190-ա­մյա­կի առ­թիվ նրա եր­կե­րի թվայ­նա­ցու­մը, որ ի­րա­կա­նաց­վել է ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան դրա­մաշ­նոր­հով, նպա­տակ ու­նի հա­մա­ցան­ցում ներ­կա­յաց­նել նրա լիա­կա­տար գրա­կան ժա­ռան­գու­թյու­նը։
Միա­ժա­մա­նակ թվայ­նաց­վել են նաև Ար­սեն Տեր­տե­րյա­նի, Եր­վանդ Շա­հա­զի­զի, Թա­դևոս Ավ­դալ­բե­գյա­նի, Ա­շոտ Հով­հան­նի­սյա­նի, Մար­գո Մխի­թա­րյա­նի նալ­բան­դյա­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րը։
-Ինչ­պե՞ս հետևել մա­տե­նագ­րու­թյան թվան­շա­նա­յին գրա­դա­րա­նի նյու­թե­րին և հենց Մի­քա­յել Նալ­բան­դյա­նի գրա­կան ժա­ռան­գու­թյա­նը։
-Կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը մատ­չե­լի են հետևյալ հղու­մով։
Մի­քա­յել Նալ­բան­դյա­նի բո­լոր տեքս­տերն ու­ղեկց­վում են նաև քե­րա­կա­նա­կան, խոս­քի­մաս­ա­յին նշում­նե­րով (POS taging), որ կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նեն լեզ­վա­բան­նե­րի հա­մար։
«Հայ մա­տե­նագ­րու­թյան թվան­շա­նա­յին գրա­դա­րա­նում» տե­ղադր­ված են բաց մատ­չե­լիու­թյամբ տեքս­տեր, գր­քեր ու հոդ­ված­ներ։


Զրույցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 10876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ