ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Իտալացի հանրահայտ արվեստի քննադատ Դեմետրիո Պապարոնին իր գրքում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Իտալացի հանրահայտ արվեստի քննադատ Դեմետրիո Պապարոնին իր գրքում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը
05.07.2018 | 22:31

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի կողմից իտալացի հանրահայտ արվեստի քննադատ Դեմետրիո Պապարոնիին օրերս հանձնվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը։ Պարգևատրման արարողության ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում: Պարոն Գալստյանը շնորհակալություն հայտնեց Դեմետրիո Պապարոնիին ժամանակակից հայկական մշակույթին աջակցելու և իր գրքում Հայոց ցեղասպանությանը նվիրված էջերի համար։ Նշենք, որ «Գեղեցիկը, բարին և չարը» վերտառությամբ գրքում Պապարոնին անդրադառնում է Ցեղասպանությունից փրկված ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու կյանքի դրվագներին, ստեղծագործությանը և դրանց միջոցով՝ Հայոց ցեղասպանությանը։ Փոխնախարարը նաև շնորհակալություն հայտնեց պարոն Պապարոնիին Վենետիկի վերջին բիենալեում ժամանակակից հայ գեղանկարիչ Ռաֆայել Մեգալի ցուցահանդեսը համադրելու համար:


Դեմետրիո Պապարոնին իր երախտագիտությունը հայտնեց փոխնախարարին պարգևի համար, նաև բացատրեց, թե ինչու է որոշել իր գրքում էջեր հատկացնել ցեղասպանության թեմային, կարևորեց Ռաֆայել Մեգալի դերը հայկական ժամանակակից մշակույթը աշխարհում ներկայացնելու գործում: «Ռաֆայել Մեգալի համար շատ ավելի հեշտ կլիներ հաջողություն փնտրել Արևմուտքի որևէ մայրաքաղաքում: Սեփական մշակույթի կարևորումը մեծ արժեք է, որը պետք է ընդգծել: Դրա համար ես հպարտ եմ, որ համադրել եմ Ռաֆայել Մեգալի ցուցահանդեսը Վենետիկի բիենալեում և վերջերս հրավիրել եմ նրան Իտալիայում և Նորվեգիայում իմ համադրած ցուցահանդեսներին մասնակցելու»,- նշեց իտալացի արվեստի քննադատը:

Դիտվել է՝ 3463

Մեկնաբանություններ