«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Երեսպաշտությունից քաղաքական դաշտը «ճողվածք» է ստացել

Երեսպաշտությունից քաղաքական դաշտը «ճողվածք» է ստացել
03.05.2013 | 13:23

Բնորոշումը մի քանի կուսակցություն փոխած, իսկ այժմ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանինն է:
ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա հայտարարեց, որ «Ժառանգությունը» պատրաստ է ոչ իշխանական ուժերի հետ համատեղ պայքարել գործող իշխանությունների դեմ: Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա նա հիշեցրեց, որ «Ժառանգությունը» ոչ մեկին չի վճարել հրապարակ գալու համար: Նա նկատեց, որ ընդդիմադիր ուժերը ցուցաբերում են երեսպաշտություն. երբ տեսան, որ իրենց թեկնածուն չի մասնակցում ընտրություններին, ամեն ինչ արեցին, որ Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել: Իսկ այդ ամենից, ըստ Ռուբեն Հակոբյանի, առաջանում է «ճողվածք»: Վերջինիս զայրացրել էր հատկապես Հայ ազգային կոնգրեսի պահվածքը:
«Քաղաքական ուժերը տարբեր տարիներին հավաքում են ընդդիմադիր էլեկտորատ, հետո այդ էլեկտորատին անտեր են թողնում, որն էլ հետո հավաքվում է մեկի շուրջ»,- անդրադառնալով ՀՀ նախագահի անցած ընտրություններին՝ նշեց Ռուբեն Հակոբյանը: Նա հիշեցրեց, որ ընդդիմադիր էլեկտորատը անտեր էր մնացել, և Րաֆֆին, հանգամանքների բերումով, դարձավ այդ էլեկտորատի թեկնածուն:
Հարցին, թե «Ժառանգությունը» կվերցնի՞ Երևանի ավագանու մանդատները, Ռուբեն Հակոբյանն արձագանքեց. «Ո՞նց եք պատկերացնում՝ Ստյոպա Սաֆարյանը մանդատ ունենա և չմասնակցի՞ ավագանու աշխատանքներին»:
Ռուբեն Հակոբյանը զարմացած է, որ ոչ իշխանական ուժերը առաջնորդվում են նույն տրամաբանությամբ, ինչ՝ իշխանությունը. բարձրաձայնում են մեկի բաժանած ընտրակաշառքների մասին, աչք են փակում մեկ այլ քաղաքական ուժի կաշառք բաժանելու փաստի վրա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ