Մինչ ԱԺ-ում լսումներն էին ընթանում, դահլիճում խորհրդարանի խոսնակը սփյուռքի նախարարի և երիտասարդների մասնակցությամբ հանդիպում էր անցկացնում: Սակայն լրատվամիջոցների համար այս «փակ-գաղտնի» հանդիպումը սպասվածից ավելի «բաց» ստացվեց:
Երբ լսումներից դուրս եկա, մի պահ թվաց, թե ԱԺ քառօրյան է ու Հովիկ Աբրահամյանն ինչ-որ բան է բացատրում ու հայտարարում, թե «այդ նախարարությունն ինքն է ստեղծել»: Այս ամենը լսելի էր, քանի որ մոռացել էին միջանցքում տեղադրված «դինամիկները» անջատել: Հետաքրքրությունից դրդված դահլիճի դուռը բացեցի: Օհո՜, չէին սպասում: Նոր էի հասցրել փակել ու գոնե միջանցքից ձայնագրել, թե օրենսդիր մարմնի ղեկավարն այդ ո՞ր նախարարության հիմքերն էր գցել, մեկ էլ հանկարծ` «քըրթ», ձայնը կտրվեց: Տեխնիկական աշխատողներին լույսի արագությամբ հասցրին` էս ի՞նչ եք անում կամ էլ թե բարձրախոսները միացրել եք, որ ի՞նչ անեք:
Միայն, ափսոս, չհասցրի լսել Աբրահամյանի բացատրությունը երիտասարդներից մեկի` արտագաղթի մասին հարցին, ում հետ ԱԺ խոսնակը նախապես համաձայնեց:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ