«Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալ, Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող Շանթ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում չկա բուրժուազիա:
«Չեմ կարծում, թե դասական իմաստով Հայաստանում կարող է լինել բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Ես հակված եմ կարծելու, որ Հայաստանում կարող է լինել այնպիսի հեղափոխություն, ինչպիսին եղավ Վրաստանում, որը կոչվում է «Վարդերի հեղափոխություն» կամ Ուկրաինայում՝ Յուշչենկոյի գլխավորած «նարնջագույն հեղափոխությունը», կամ Սերբիայում: Կարող են լինել նաև սիրիական կամ լիբիական սցենարներ: Պատմաբանները կարող են դա համարել բուրժուադեմոկրատական հեղափոխություն, կարող են չհամարել բուրժուադեմոկրատական հեղափոխություն, բայց դասական իմաստով չի կարող լինել բուրժուադեմոկրատական հեղափոխություն, որովհետև դե յուրե չկա ֆեոդալիզմ»:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ