«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Իշխանություններն են ժողովրդին դուրս բերում փողոց

Իշխանություններն են ժողովրդին դուրս բերում փողոց
11.04.2013 | 16:04

Ազգային ժողովում տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ անդրադարձան Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին և իրենց դիրքորոշումն արտահայտեցին մարդու իրավունքների վերաբերյալ:

ՀԺԿ նախագահ, ԱԺ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում անդրադարձավ այն փաստին, որ, չնայած իշխանությունները խոսում են եվրոպական արժեքներին մեր հավատարիմ լինելուց, սակայն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել: Նա հիշեցրեց` սոցհարցումների միջոցով պարզվել է, որ մեր բնակչության 40 տոկոսը ցանկանում է հեռանալ Հայաստանից, իսկ դա ցույց է տալիս, որ մարդը պաշտպանված չէ սեփական երկրում: Իսկ որպես մարդու իրավունքների ոտնահարման փաստեր` Ստեփան Դեմիրճյանը հիշեցրեց Մարտի 1-ի կոծկումը, տնտեսական մրցակցության բացակայությունը, կոռուպցիան, պաշտոնեական դիրքի չարաշահումը, իշխանության և բիզնեսի սերտաճում, հարկային և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացում և այլն:

Ստեփան Դեմիրճյանը հիշեցրեց նաև, որ քաղաքացին չի կարողանում ընտրությունների միջոցով ձևավորել իշխանություն:
«Հետընտրական հանրահավաքների, ցույցերի իրական կազմակերպիչը իշխանությունն է, որը չի կարողանում ապահովել արդար ընտրական գործընթաց: Որևէ ընդդիմություն չի կարող կազմակերպել հանրահավաքներ, եթե վիրավորված չլինի մարդկանց արժանապատվությունը, որի պատճառով նրանք դուրս են գալիս փողոց»,- իր ելույթում ասաց Ստեփան Դեմիրճյանը:

«Ընդունված է ասել, որ երկրի ժողովրդավարացումը երկարատև գործընթաց է: Սակայն հարց է առաջանում` ևս քանի՞ տասնամյակ է պետք մեր երկրում առանց ընտրակաշառքների, լցոնումների, ուռճացված ցուցակների, բռնությունների անցկացնել ընտրություններ»,- հարցրեց Ստեփան Դեմիրճյանը:


Թագուհի Հակոբյան

Դիտվել է՝ 1789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ