«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Փոթորիկ խաղացնողը

Փոթորիկ խաղացնողը
26.03.2013 | 00:44

Շատերին ուրբաթ օրը զարմացրեց Աշոտ Մանուչարյանի ակնհայտ երևալը, է՛լ առավել` ելույթ ունենալը Րաֆֆու միտինգում, որովհետև նա այդ շարժումը «կուրացիա» էր անում «անտես»` իր «ուղեղային կենտրոնի» միջոցով: Շատերի կարծիքով, նա, ըստ ամենայնի, զգացել էր, որ խաղը փոխվում է, հնարավոր է Րաֆֆին չպահի ժողովրդի անհնազանդության անհրաժեշտ դոզան, երկխոսության գնա Սերժ Սարգսյանի հետ, ուստի եկել էր պրոցեսն անձամբ վերահսկելու, չթողնելու «հունից» դուրս գա։
Ընդհանրապես, Աշոտ Մանուչարյանը հայոց մեջ ամենաառեղծվածային գործիչներից է, նրա մասին անեկդոտ էր շրջում. նա Ալյասկան տանում էր Չինաստան, ԱՄՆ-ը բերել-տեղակայում էր Բալկաններում, Հայաստանը տանում էր Ավստրալիայի տեղը, Ավստրալիան բերում Եվրոպա, Ռուսաստանը հանում-տեղակայում տիեզերքում և այդպե՜ս շարունակ. երբ իրեն հարցնում են` բայց խի՞, նա թե` «Ըտենց շատ հաճելի ա»:
Մի խոսքով, Աշոտ Մանուչարյանը կառավարության հետնամուտքից` հոկտեմբերի քսանյոթից հետո, մտնում է վարչապետ Արամ Սարգսյանի մոտ` բացատրում Չինաստան-Արևմուտք դոգման, հընթացս փորձելով Արամին համոզել Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միության հմայք դրույթներում, դրանից առաջ` 97-ին, նա Շուշիով Ազգային համաձայնության պլատֆորմ էր գծում` ընդդեմ Տեր-Պետրոսյանի, հետո` հանուն Քոչարյանի, սակայն 2004-ին հանուն Ստեփան Դեմիրճյանի պայքարն անչափ թանկ նստեց նրա վրա. նրան ահարկու ծեծեցին, ինչպես ինքն է ասել` «ռեժիմի այդ օրվա» ղեկավարները: Հետո արդեն` 2008-ին, նա Տեր-Պետրոսյանի զրուցակիցն էր, նրա գրասենյակի ամենօրյա հյուրը:
Դե ուրբաթ օրն էլ` տեսաք:
Չնայած Րաֆֆին հարկ համարեց Մանուչարյանի պլատֆորմի առնչությամբ ասել` տեսակետներից մեկն է ընդամենը:
ՈՒրեմն, Աշոտը լավ չի համոզել Րաֆֆուն, որ ԱՄՆ-ը պետք է տեղափոխել հեռու երկիր` Պինգվինաշեն:
Ի՞նչ համոզեր, երբ Րաֆֆու հայրը` պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը ԱՄՆ-ից, ևս որդու կողքին էր:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ