«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Ամեն ինչ սկսվում է սեփական մեղքն ընդունելուց

Ամեն ինչ սկսվում է սեփական մեղքն ընդունելուց
19.03.2013 | 22:37

Հայաստանի քաղաքական մշակույթում նոր իրողություն է ի հայտ եկել: Առանձին քաղաքական գործիչներ, որոնք միացել են Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, հընթացս հրապարակավ խոստովանում են սեփական սխալներն ու մեղքերը: Առաջինը դա արեց Լոռու նախկին մարզպետ, մի քանի կուսակցություններ փոխած Վիգեն Խաչատրյանը: Նա օրեր առաջ խոստովանեց, որ ինքն էլ է պատասխանատու այսօր երկրում ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգի համար, և որ ժամանակին Հայաստանի առաջին իշխանությունները չկարողացան նորմալ երկիր ստեղծել: Այսօր, անդրադառնալով 1996-ի իրադարձություններին, երբ բաց թողնվեց ազատ և ժողովրդավարական ընտրություններով իշխանություն ձևավորելու շանսը, իր մեղքն է խոստավանել նաև ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Սա, հիրավի, նոր ու ողջունելի փաստ է: Մինչ օրս, հայտնի է, ոչ մի քաղաքական գործիչ իր մեջ ուժ չի գտել հանրության առջև խոստովանելու սեփական մեղքի բաժինը, ուժ չի գտել ապաշխարելու այդ մեղքերի համար, որոնք շատ թանկ են նստել մեր պետության և հասարակության վրա: Սովորաբար բոլոր քաղաքական գործիչները մատնացույց են արել այլոց, ուրիշներին են մեղադրել մեղքերի ու սխալների մեջ, իսկ իրենց կառավարման շրջանը ներկայացրել են սխալներից ու ձախողումներից դուրս: Հիմա գտնվում են մարդիկ, որոնք քաջություն ունեն սեփական սխալները խոստովանելու: Եվ կապ չունի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադո՞ւլն է նրանց վրա բարերար ազդեցություն թողել, թե՞ այլ հանգամանքներ: Շատ կարևոր է, որ գտնվեն Վիգեն Խաչատրյանին ու Կարապետ Ռուբինյանին հետևող քաղաքական գործիչներ , որոնք, Ազատության հրապարակում գտնվողների աչքերին ուղիղ նայելով, խոսեն սեփական մեղքերի ու սխալների մասին: Դա կլինի ոչ թե թուլության, այլ ուժի նշան, և հանրությունն էլ այսուհետ կվստահի քաղաքական գործիչներին, նրանց սխալներն ընդունելով հանդերձ, առանց ձևապաշտության ու կեղծիքի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ