Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Ի՞նչ էր հարցնում Աբրահամյանը Դալլաքյանից

Ի՞նչ էր հարցնում Աբրահամյանը Դալլաքյանից
19.03.2013 | 00:49

Երեկ ԱԺ-ում ամենապահանջվածը «ԱԺ կանոնակարգ-օրենքն» էր: Նիստի սկիզբը քաոսային էր, ու իրավիճակը հնարավոր էր փրկել միայն օրենքի կիրառմամբ: ՈՒ մինչ ԱԺ խոսնակն ու փոխխոսնակը «Ժառանգություն» խմբակցության քարտուղարին էին մի կերպ սաստում (ընդ որում` անհաջող), որպեսզի շարունակեն նիստի աշխատանքը, ՀՀԿ-ից Մանվել Բադեյանի նյարդերը տեղի տվեցին:
Այս անգամ, ի տարբերություն նախորդների, ԱԺ ղեկավարությունը ճիշտ պահին կողմնորոշվեց և անջատել տվեց խոսափողը, քանի որ վարման կարգին չէր առնչվում Զարուհի Փոստանջյանի ելույթը:
Սակայն առավել ուշագրավը դեռ առջևում էր: Լրագրողների աչքից չվրիպեց մի հետաքրքիր դրվագ: Երբ խորհրդարանում մթնոլորտը խաղաղվեց, ու Հովիկ Աբրահամյանը պատրաստվում էր դուրս գալ, ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանից ձեռքի շարժումով հեռվից հետաքրքրվեց` ո՞նց էր: Դալլաքյանը գլխի շարժումով դրական պատասխանեց, որից հետո Աբրահամյանը ցույց տվեց ձեռքի`«օ’քեյ» կոմբինացիան:
Լրագրողներին էլ ակնհայտ էր, որ խոսքը ԱԺ կանոնակարգի իրացման մասին էր, միայն թե Դալլաքյանին հարցնելն արդեն ակնարկ էր, թե ով է խոսնակին հուշել սեփական լիազորությունների ճիշտ կիրառումը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ