Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Մի տնից չեն` մի հալից են

Մի տնից չեն` մի հալից են
15.03.2013 | 00:06

Ներկա քաղաքական իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ մի քանի զուգահեռ գործընթացներ միաժամանակ թափ են հավաքում: Արտքաղաքական: Ներքաղաքական: Ներիշխանական: Ներընդդիմադիր:
«Ֆոկուսը» պահենք վերջին երկուսի վրա: Ղեկավարելի քաոսը, որքան էլ թվում է հնացած, նույն Բժեզինսկու ու Սորոսի չափ, այնքան հնացած, որ քսանյոթամյա «նրանց» սիրուհին կարող է «չաքուջով» խփել նրանց «գլխին» (դե` էլի), այնուհանդերձ, սույն ղեկավարելի քաոսն իր «աղջիկ վախտվա» հմայքը դեռ պահում է:
Բանն այն է, որ որքան էլ «կրիտիկական» լինեն ժամանակները` առաջին հերթին իշխանության համար, որին վերջին ընտրություններում «պադստավա» արեցին թե՛ գերտերությունները, թե՛ ներքին` «փարդի քամակում» խաղացողները, թե՛ յուրայինները, և նույնիսկ մի կին ատամնատեխնիկ` հարամելով ընտրությունների սպասված «սանիտարական» ընթացքը, այնուհանդերձ, այս դեպքում շատ ավելի հզոր «դիվիդիներ» կարելի է ստանալ` խելոք ալքիմիայի դեպքում, քան «սանիտարապես մաքուր» ընտրությունների դեպքում կարող էր լինել: Եվ այն էլ` երբեք չշտապող, «դանդաղ» հաշվող Սերժ Սարգսյանի պարագայում:
Նույնը պետք է ասել նաև ընդդիմության մասով:
Բանն այն է, որ հայաստանյայց այդ երկու «կառույցներն» էլ կանգնած են վերաիմաստավորման, իսկապես «սանիտարիայի» և բյուրեղացման հրամայականի առաջ: Ընդ որում, որքան էլ պարադոքսալ է, նրանք պետք է միմյանց օգնեն այս հարցում: Ասել է` Ազատության հրապարակում նստած, նոր մշակույթի մասին խոսող Րաֆֆին իսկապես պետք է կարողանա պահել ընդդիմադիր իր թիկնոցը, լիդերությունը, որպեսզի ժողովրդական ընդվզումը, ինչպես ինքն է մանիֆեստել, չվերածվի անսանձ բողոքի, և որևէ մեկի մեկ կաթիլ արյունը չթափվի: Ճիշտ է, վերահսկելի այս քաոսում Րաֆֆին նախընտրել է «բարևի» սիմվոլը, որովհետև նրա մեջ «արև կա, տերև», այնուհանդերձ, հաջորդ սիմվոլը ևս ծիկրակում է` «այլևս երբեք». ինչն ավելի հետաքրքիր է:
Ասել է` Րաֆֆիով բյուրեղացվում, փոխվում է հայաստանյայց ընդդիմադիր մենթալ պլանը ոչ միայն գեո առումով, այլև, ինչը կարևոր է, մոտեցումների, հանդուրժողականության, տրանսֆորմացիայի:
Հասկանալի է նաև, որ համապատասխան արտաքին, ներքին ուժերը սա թույլ չեն տա (ԲՀԿ-ն արդեն թևաբախում է): Այնպես որ, այս փուլում Րաֆֆու առաջադրանքները պակաս կարևոր չեն, քան իշխանություններինը: Ընդ որում, Երևանի ավագանու ընտրությունները «Ժառանգության» համար գրեթե ճակատագրական են լինելու, որովհետև վերահսկելի քաոսն իր «սև» գործն անելու է «Ժառանգության» պարագայում. վարչական և բոլոր կարգի լծակներ ունեցող իշխանությունը փորձելու է ռևանշ իրականացնել` ցույց տալու Րաֆֆուն և նրա «հայրիկներին»` որտեղ են իրականում ձմեռում «Ժառանգության» տոկոսներն ու խեցգետինները: Այնուհանդերձ, իշխանությունները երկակիություն կդրսևորեն. չեն գնա շատ հեռու, թույլ կտան, որ Րաֆֆին Երևանում «տոկոսներ խփի», որպեսզի այդով ջարդեն ԲՀԿ-ին, և նրա հետևում «տառապող» ԲՀԿ-ական «պապաներին». ԲՀԿ-ով էլ «կխփեն» նույն «Ժառանգությանը»: Մի խոսքով` կկիրառվի «Բաժանիր, որ տիրես» դասական սկզբունքը:
Ընդ որում, այդով նաև ոչ ևս անելով ընդդիմության հետընտրական սպասվող միասնությունը: Այն պարզ հաշվարկով, որ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, ամենայն հավանականությամբ, չեն «մտնի» քաղաքապետարան` ռեսուրսների սակավության և մարտի անողոք լինելու պատճառով, տակը մնացած ԲՀԿ-ն ու «Ժառանգությունն» իրար հետ լեզու չեն գտնի:
Դառնանք իշխանական «սանիտարիային»:
Իշխանությունը Րաֆֆու Ազատության հրապարակում «բնավորվելով»` հզոր ազդակ, եթե չասենք` եզակի շանս է ստացել` մաքրումների, զտումների գնալու համար: Բոլոր ասպարեզներում և անհապաղ: ՈՒշացումը իշխանության վրա ոչ թե ճահիճ, այլ խեղում կնստի: Եվ գոնե ինքնապաշտպանության, գոյության կռվի համար վերջինս ստիպված է անելու քայլեր, որոնք մասամբ ցավոտ, էլ առավել` վտանգավոր ու վիրահատական կլինեին իր համար, սակայն, երկարատև հեռանկարի տեսանկյունից, մեծ առողջություն կպարգևեն:
Երկրին: Բոլորին: Եվ առաջին հերթին` իրեն:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ