Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

«Ձեռնոց է նետել անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբին»

«Ձեռնոց է նետել անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբին»
12.03.2013 | 16:04

Րաֆֆի Հովհաննիսյանն էլի հացադուլ է հայտարարել: Երկու տարի առաջ էլ էր հայտարարել: Եվ կրկին նրան Ազատության հրապարակում այցելում ու զորակցություն են հայտնում ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ: Երկու տարի առաջ հացադուլ հայտարարելով` նա իր դստեր ծննդյան օրը դուրս եկավ հացադուլից: Որևէ այլ պատճառաբանություն չներկայացվեց:
Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ մինչև ապրիլի 9-ը հայտարարում է հացադուլ ու սպառնում է Սերժ Սարգսյանին, որ նա իր դիակի վրա կմասնակցի երդմնակալությանը: Դեպքերից առաջ չընկնենք և փորձենք հավատալ պարոն Հովհաննիսյանի անկեղծությանը: Մեկ այլ ընդդիմադիր գործիչ` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով այս օրերին իր կուսակից ընկերների հետ չի հեռանում Ազատության հրապարակից, հայտարարել է, թե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները թող համաձայնության գան և հրաժարվեն մանդատներից, ինչն էլ երկրում կփոխի իրավիճակը:
Որքանո՞վ է իրատեսական այդ սցենարը:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը irates.am-ի հետ զրույցում նշեց. «Արամ Սարգսյանի առաջարկությունը լակմուսի թուղթ է, որն ի ցույց կդնի քաղաքական տարբեր ուժերի իրական նպատակները: Երբ գործը հասնում է հացադուլի, հրապարակի, վերջնագրերի, դա նշանակում է, որ պայքար է ընթանում համակարգի դեմ: Այդպե՞ս է: Ուրեմն Արամ Սարգսյանի առաջարկությունը միանգամայն օրինաչափ է` ի՞նչ գործ ունես համակարգի ներսում: Պառլամենտը համակարգ չէ՞: Համակարգ է: Ինչպե՞ս կարող ես համակարգի ներսում պայքարել համակարգի դեմ: Ես կարծում եմ, ժամանակն է կողմնորոշվելու, ճշգրտումներ մտցնելու և շարժմանը բովանդակություն հաղորդելու, ինչը բացակայում է: Քաղաքական բովանդակությունը շարժման լրջագույն դեֆիցիտն է: Տեսականորեն կարող են ընդդիմադիրները վճռական լինել և դիմել այդ քայլին` մանդատներից հրաժարվելուն: Բայց ես վստահ եմ, որ չեն գնա այդ քայլին: Այդ քայլին չի դիմի «Բարգավաճ Հայաստանը», չի դիմի Հայ ազգային կոնգրեսը, չի դիմի ՀՅԴ-ն: Իսկ մի քանի մանդատ ունեցող «Ժառանգությունը» կդիմի այդ քայլին, թե ոչ` դա արդեն ոչ մի նշանակություն չունի»:
Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ միասնություն ասվածը վերածվել է կեղծ կատեգորիայի:
«Հանուն ինչի՞ միավորվես: Եթե չի լինում գաղափար, չի լինում գաղափարախոսություն, հստակ քաղաքական թիրախավորում, ապա մեջտեղ է գցվում միասնության գաղափարը, Չարենցի հանրահայտ խոսքն էլ ընտրում են որպես բնաբան: Հնարավոր չէ ապաքաղաքական, ապագաղափարական ուժերով գնալ իշխանափոխության: Նկատի ունենանք, որ արտաքին պայմաններն էլ խիստ աննպաստ են: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություններ է անում, որի պատճառով ամբողջ աշխարհը կարող է երես թեքել մեզնից: ԵԱՀԿ Մինսկի խմբին չի ճանաչում, չգիտես, թե ինչ հայտարարություններ է անում»,- ասաց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ