Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Սպասենք մինչև ապրիլի 9-ը

Սպասենք մինչև ապրիլի 9-ը
11.03.2013 | 18:33

Խոստացածի համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրել էր մամուլի ասուլիս՝ պատասխանելու լրագրողների հարցերին: Ասուլիսի սկզբում նա հայտարարեց, որ ինքն ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ասուլիսներ կհրավիրեն նաև առաջիկա օրերին, նաև խոստացավ, որ առաջիկայում կխոսի ՍԴ վճռի, Երևանի ավագանու ընտրությունների մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստվում է ներկայացնել օրենսդիր, գործադիր և դատական իշխանության նոր մանրակերտը, նոր Սահմանադրությունը, որը քննության է դրվելու ապրիլի 9-ից հետո:
«Ընտրագողության հիմքը դրվեց իրենց կողմից` փետրվարի 18-ին: Եվ եթե խոսվում է Արցախի անկախության, մեր սահմանների անձեռնմխելիության մասին, կեղծ հղումներ են դրանք, եթե ժողովրդի արդար ընտրությունը չի ճանաչվում»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, հույս հայտնելով, որ մինչև ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ կհայտնի: Մեծ Պահքի այս շրջանում, պարզվում է, Րաֆֆին նաև ինքնամաքրում է ակնկալում Սերժ Սարգսյանից, իսկ ՀՀ նախագահի նստավայր նա պատրաստվում է գնալ որպես հայ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ