Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Րաֆֆին սպասեցնո՞ւմ է

Րաֆֆին սպասեցնո՞ւմ է
11.03.2013 | 16:50

Երեկվանից ՀՀ նախագահի ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել մինչև ապրիլի 9-ը` Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը` պահանջելով, որպեսզի վերջինս ինքնաբացարկ հայտնի: Րաֆֆի Հովհաննիսյանը երկու տարի առաջ էլ էր դիմել նման ծայրահեղ քայլի, ինչը, սակայն, տասնհինգ օր տևեց: Այս անգամ, հացադուլին զուգահեռ, նա հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանը երդվի Աստվածաշնչի ու Սահմանադրության վրա, ապա դա կանի իր դիակի վրայով: Սա չափազանց պատասխանատու հայտարարություն է քաղաքական գործչի համար, այդ իսկ պատճառով առայժմ շատերը ձեռնպահ են մնում այդ քայլը մեկնաբանելուց:
Այսօր, օրվա երկրորդ կեսին, շրջելով Ազատության հրապարակում, փորձեցինք պարզել, թե ինչ ազդեցություն է թողել Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը մեր հանրության վրա: Հրապարակում հավաքված էին հիմնականում տարեց տղամարդիկ, որոնք փորձում էին հասկանալ, թե ինչ է հետևելու Րաֆֆու այս ծայրահեղ քայլին: Մեկ էլ լրագրողներն էին փորձում փնտրել հայտնի ժառանգականներին և իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալ, սակայն միայն «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էր հրապարակում, նա էլ, մեկ-երկու լրատվամիջոցի հարցազրույց տալուց հետո, հեռացավ: Ազատամարտիկ Սամվել Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մամուլի ասուլիս կհրավիրի մեկ-երկու օրից, քանի որ այս պահին ասելիք չունի ու հետևում է դեպքերի զարգացմանը: Դեպքերի զարգացմանն էին հետևում նաև Ազատության հրապարակում սպասողական վիճակում հայտնված մի քանի տասնյակ քաղաքացիները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ