Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

«Ովքեր վճարում են, նրանք էլ պատվիրում են երաժշտությունը»

«Ովքեր վճարում են, նրանք էլ պատվիրում են երաժշտությունը»
01.03.2013 | 17:18

Աժ պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ այսօր, իր հրավիրած մամլո ասուլիսում անդրադառնալով մարտի մեկի զոհերին, ասաց. «Մարտի մեկի դեպքերը բոլորիս քաղաքացիական անհեռատեսության հետևանքն էին, ու դրա համար բոլորս ենք մեղավոր: Իհարկե, պետք է հայտնաբերվեն կոնկրետ մեղավորները, սակայն մենք չենք կարող այդ անդառնալի կորուստները հետ բերել»: Նա ցավակցություն հայտնեց մարտիմեկյան տասը զոհերի հարազատներին ու նշեց, որ այլևս «մարտի 1» չպետք է լինի և մեղավորները պետք է կրեն իրենց պատիժը:

Խոսելով այսօրվա իրավիճակից, Հ. Հարությունյանն ասաց, որ այսօր մեր երկրի առաջ ծառացած ավելի լուրջ խնդիրներ կան, քան ընտրություններն ու անցկացվող հանրահավաքները: Ըստ Հարությունյանի` երկրի համար ամենամեծ մարտահրավերը արտաքին ագրեսիան է, իսկ ժողովրդի համար թիվ մեկ խնդիրը` Արցախի հարցը: Նրա դիտարկմամբ, այսօր փորձում են նոր քաղաքական ճգնաժամ պարտադրել այն ուժերը, որոնք հիմնականում ուղղորդում են մեզ ոչ բարեկամ կազմակերպությունների կամ պետությունների կողմից. «Այդ ուժերը նորից քաղաքական ճգնաժամ են պարտադրում մեր ժողովրդին, մեր պետությանը, իսկ մեզ համար դա մահացու վտանգներով լեցուն է, որովհետև ներքին քաղաքական իրավիճակը, երբ ճգնաժամի մեջ է լինում, դա շատ ձեռնտու է արտաքին թշնամիներին»:
Բանախոսի խոսքով, կան շատ կազմակերպություններ, որոնք սնվում են դրսից, այսինքն` ովքեր վճարում են, նրանք էլ պատվիրում են երաժշտությունը: «Ես տասնյակ կազմակերպություններ գիտեմ, որոնք ֆինանսավորվում են դրսից»: Ինչ վերաբերում է «Ժառանգության»-ը, ապա, պրն Հարությունյանը այն կարծիքին չէ, որ կուսակցությունը արտասահմանյան ֆինանսական միջոցներից չի օգտվում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ