«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Իմ «մեծ» Րաֆֆի, իմ «խե՜ղճ» Անդրիաս

Իմ «մեծ» Րաֆֆի, իմ «խե՜ղճ» Անդրիաս
19.02.2013 | 00:58

Երեկ մինչև ժամը 20.00-ն ՀՀԿ-ի գլխավոր շտաբում գրեթե մեռելային լռություն էր, շարժում չկար, ժամը ութը մոտենալուն պես շարժումն սկսվեց, «իշխողները» հավաքվում էին գլուխ գլխի` վայելելու օրվա մեծ հմայքը:
Իսկ արդեն ժամը ութին բոլորը զգաստ, շունչները պահած սպասում էին էքզիթ փոլի արդյունքներին: Դրանք`
ա) ինչպես և սպասվում էր, «հուսադրող» էին:
բ) Որպես օրինաչափություն, գիտենք, որ էքզիթ փոլի արդյունքները գրեթե չեն փոխվում, եթե փոխվում էլ են, ապա շատ չնչին:
Միակ բանը, որ զարմանալի էր այդ հարցումներում, Րաֆֆիի բարձր տոկոսներն էին: Առաջին տեղում, բնականաբար, Սերժ Սարգսյանն էր: Հիսունութ տոկոս: Հասկանալի է` չեն ցանկացել «թուրքմենբաշու սինդրոմ» կիրառել. քաղաքակիրթ, նորմալ, եվրոպական «արժեքներով» էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Եվս մեկ ժեստով Րաֆֆիին «հրել» էին դեպ ընդդիմադիր բևեռ, այդով ջուր ածելով թե՛ պարոն Հեֆեռնի, թե՛ մնացած եվրոպացի «նորաթուխ բլոգերների» ջրաղացին:
Եվս հինգ տարվա համար հավասարակշռելով հայոց արտաքին քաղաքական վեկտորը: Ռուսաստանը կտնօրինի Սերժ Սարգսյանը: Արևմուտքն էլ: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի օգնությամբ:
Երրորդ տեղում Պարույրն էր. նույնքան «տոկոս» Հրանտ Բագրատյանն ուներ: Պարույրի պահով մի մասը կարծում էր.
ա) «պայմանավորվածություն» է, չեն ցանկացել նեղացնել նրան:
բ) Մահափորձն իսկապես օգնել էր Պարույրի վարկանիշի բարձրացմանը:
Չնայած հավասար տոկոսները նաև երրորդ տարբերակն են նախանշում. հնարավոր է տեղերը փոխվեն մինչև պաշտոնական և վերջնական արդյունքներ:
Ընդ որում, ամենահետաքրքիրը էպոսագետ Վարդան Սեդրակյանի մեկ տոկոսն էր: Որն էլ, երբ բաղդատում ես երեսուն օր սոված նստած Անդրիասի հետ, ապա հազիվ ես քեզ զսպում, որ չասես` իմ խե՜ղճ Անդրիաս:
Դեռ օրակարգում է ինտրիգը` շնորհավորելո՞ւ է Րաֆֆին Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ:
Էքզիթ փոլն այդ մասին «ոչինչ» չասաց:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ