Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

«Ազիզ ախպերություն»

«Ազիզ ախպերություն»
06.02.2013 | 13:44

Այսօր խորհրդարան այցելած և քվեարկությունից վայրկյաններ անց «թռնել» պատրաստվող Սամվել Ալեքսանյանին համառորեն ուզում էինք հարց տալ, բայց նա անընդհատ կրկնում էր. «Ես բիզնեսով չեմ զբաղվում»: Բիզնեսից հարց չեմ տալիս, «մշակութային» է հարցս` ասացի, սակայն գործարար պատգամավորը արագ-արագ քայլերով մտավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի սենյակ: Այնուամենայնիվ, «վռազող» պատգամավորին հասցրի հարցնել` էն օրն ի՜նչ ջերմ էիք ողջագուրվում Գագիկ Ծառուկյանի հետ, վաղո՞ւց չէիք հանդիպել: «Ահագին վախտ ա չէի տեսել»,-ասաց օլիգարխ, բայց բիզնեսով չզբաղվող Ալեքսանյանը:
Լավ, ա´յ մարդ, Հայաստանում չեք հանդիպում` չեք հանդիպում, Դուբայում էլ հո կարո՞ղ եք հանդիպել, կարոտներդ առնել, որ հետո խորհրդարանում լրագրողների համար «ազիզ ախպերության» ցուցադրական «բաց դաս» կազմակերպելու անհրաժեշտություն չլինի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ