Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Արա ԱԼՈՅԱՆ. Հայրենի նախընտրական գովազդի պերճանքն ու թշվառությունը

Արա ԱԼՈՅԱՆ. Հայրենի նախընտրական գովազդի պերճանքն ու թշվառությունը
26.01.2013 | 12:15

Այն, որ նախագահի ընտրությունները հավակնում են օրիգինալ լինել ոչ միայն իրենց թեկնածուական կոնտենտով, այլև նրանց նախընտրական արշավի գլխապտույտ շրջադարձերով, հայտնի է նույնիսկ իմ երեքամյա դստերը, ով մի քանի քարոզչահոլովակ իմաստուն փիառչիկի դեմքով դիտելուց հետո, ասաց՝ Շանթի եթերում:
Իր ասածից ես հասկացա, որ շոուն, թամաշան, ժողովրդական երգիչ, պարող, դը վոյս-մոյս, կամ թե այլ ինչ, նույնպիսի սնամեջություն ունեն: Այլ կերպ ասած` Նկարը կա, Նկարիչը կա, մնում է նմանվել նկարին:
«Կանաչ ծառի տերևը, տերևը, ծառի կանաչ տերևը, տերևը»՝ հին ու բարի ժամանկներում կերգեին Շիկ աղջիկները: Մազարմատից մինչև գետին`հացադուլավորներ, այնտեղից մինչև սաղարթներ ու կանաչ տերև ու դրանից էլ անդին`վերևում`Աստված, ըստ էության նույնն է, որովհետև համաժողովրդական քվեարկությունը ծրագրված, կոդավորված ռեյտինագավորումն ապահովելու նպատակադրումներ ունի, ոչ թե իրական ռեյտինգը` ցուցանելու:
Կարմիր Ծովի ու Կանաչ տերևի համադրումը բնական է՝ հայկական քաղաքական փիառտեխնոլոգիաների բազմազանության համատեքստում ու ավանդական քառակուսի ճարտասանության կարծրատիպերը մերժելու առումով: Ողջունելի է Րաֆֆի թեկուզ պրոարևմտյան շփվողականությունը, սոցիումի հետ առնչակցությունը` տարբեր երևումներով, Անդրիասն էլ այդքան պարզունակ չէ, որքան ցանկանում են կարծել ոմանք, որովհետև նրա կերպարն իսկ`անփողկապ ու առանց տրաֆարետային քարոզերթուղու արդեն իսկ հարգանքի է արժանի: Այլ բան, որքանով են նրանց քայլերն ինքնաբուխ ու ազնիվ: Բագրատյանի ներկայությունն էլ`ինտելեկտուալ գործչի պահանջված կերպար որպես ու մեզ համար շատ կարևոր մի բնագավառի`տնտեսագիտության հարթության մեջ հարգալից անձնավորության, ևս հետաքրքիր է:
Հարցերի հարցը քաղաքացիական ու գաղափարական նոր պրոցեսներ բխեցնելն է, քաղաքական ու հանրային ներգրավվածության նոր մշակույթի ձևավորմանը նպաստելն է:

Մեծերին հղում տալով, փաստենք միայն, որ ամեն լավ բան գեղեցիկ է, բայց ամեն գեղեցիկ բան`լավը չէ:
Կամ էլ, Օձի տարում, հիշելով մեկ այլ հանճարեղ հայի`գուսան Շիրինին, ասենք. «Այգեպան, ին՞չ ես անում, շամբը բուրաստան չի լինի,
Օձը որքան գեղեցիկն ըլնի, սիրական չի լինի»:

Դիտվել է՝ 2179

Մեկնաբանություններ