Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Հացադուլ է անում նաև Պարույր Հայրիկյանը

Հացադուլ է անում նաև Պարույր Հայրիկյանը
26.01.2013 | 12:05

«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը որոշել է հաջակցություն Անդրիաս Ղուկասյանի` երեք օրով չոր հացադուլ անել` «Ոչ ընտրակաշառքին» կարգախոսով: Նա, սակայն, Անդրիաս Ղուկասյանի կողքին` Բաղրամյան պողոտայում չի նստի, այլ կշարունակի իր նախընտրական քարոզչությունը: Հայրիկյանը հույս ունի, որ երեք օրից Անդրիաս Ղուկասյանը իր հետ կդադարեցնի հացադուլը, թեպետ Ղուկասյանը հայտարարում է, որ հացադուլ անելու է մինչև ընտրությունների օրը` նույնիսկ եթե իրեն Սերժ Սարգսյանը համոզի դադարեցնել, և հույս ունի, որ հասարակությունը կգնա իր հետևից: Նա բացառում է նաև ընտրապայքարից դուրս գալը, թեկուզ վստահ չէ, որ ստանալու է ընտրողների ձայները:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ