Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Հեքիաթ և քաղաքականություն

Հեքիաթ և քաղաքականություն
18.01.2013 | 01:03

Թվում էր, թե այս ընտրությունների «նոու-հաուն» լինելու էր էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ո՛չ: Անդրիաս Ղուկասյանն է: Հաշվե՜նք:
Ջահել, սիրուն, բախտավոր: Սա` ոչ քաղաքական, «հեքիաթային» կատեգորիայում: Դառնանք քաղկատեգորիաներին: Թեկնածուն համապատասխանում է քաղաքական` 30-60-30 չափորոշիչներին:
ա) Ներկայացնում է քաղաքացիական հասարակությունը: Ասել է` նոր, ընդդիմադիր «խոսք» է մեզանում: Չմոռանանք, որ բոլոր «գարնանային», «բալոտնյայային» հեղափոխություններն սկսվել են քաղաքացիական սեկտորը ներկայացնող միավորներից:
Ասել է` երիտասարդը նոր «փիլիսոփայության» կրողն է մեր նախագահական ընտրություններում: Բաղադրիչ, որը մինչ այս բացակայել է ընտրությունների պրակտիկայում: Գիտենք նաև, որ այս ընտրությունների գերխնդիրը ոչ թե իշխանական ֆավորիտի հաղթանակն է, այլ «ինչպես» հաղթանակը։
«Ստոպ-կադր». ընթերցում ենք «Ֆրիդոմ հաուզի» վերջին զեկույցը, որում Ղարաբաղը դարձել է մասամբ ազատ երկիր: Հարց` ինչու էր նախորդ անգամ այն մտցվել ոչ ազատ երկրների ցանկը: Որովհետև, ըստ զեկույցի, Ղարաբաղի նախորդ նախագահական ընտրություններն անցել էին առանց այլընտրանքային թեկնածուի: Այս անգամ Ղարաբաղում իրական-գաղափարական ընդդիմադիր մասնակցեց ընտրություններին: Վիտալի Բալասանյանը: ՈՒ թե թույլ տաք պաուզան մի՜ պստիկ էլ ձգել, ապա պետք է ասենք, որ Ղարաբաղն էական` «ապրոբացիայի» տարածք է Հայաստանի համար. հիշենք, որ ժամանակին որոշակի փորձեր արվեցին, որպեսզի այնտեղ Արկադի Ղուկասյանը կատարի իր երրորդ պտույտը նախագահի պաշտոնում, որպեսզի Հայաստանում այդ փորձը ևս կիրառվի. «թույլ չտրվեց»:
Հասկանալի է, Անդրիաս Ղուկասյանի (վո՜ւյ, ինքն էլ է Ղուկասյան) առջև բավականին լուրջ առաջադրանք է դրված: ՈՒրիշ բան չհասկանաք: Ի վերուստ: Նա պետք է կարողանա դառնալ քաղաքացիական շահերի անկեղծ և իրական ներկայացուցիչը: Ընդ որում, միևնույն ժամանակ կարողանա փարատել և քանդել հանրության` այդ հասարակության նկատմամբ ստեղծված` «Տարոն, սիրուն չէ»` ոմանց ձևավորած ստերեոտիպը ևս:
բ) Եվ դա այն դեպքում, երբ Անդրիասն ինքը դրան զուգահեռ ունի խնդիր` այս կարճ ժամանակամիջոցում ճանաչելի դառնալու. չէ՞ որ շատերս նրան գրեթե չգիտենք: Նա խնդիր ունի վերցնելու շռայլորեն բաց մնացած ընդդիմադիր դաշտը ևս, դիմակայելու բոլոր կողմերից սպասվելիք հարվածներին, գրագետ քարոզարշավ տանելու` էպոսագետի այլուրեքության, Նուռի` խոշոր ցինիզմի (Արամ Հարությունյանի` «Վազգեն Սարգսյանն էր մեղավոր հոկտեմբերի քսանյոթի համար» մտքին առաջիկայում մենք անդրադառնալու ենք շատ լուրջ և հիմնավոր) կողքին:
ՈՒստի բեմելը քաղաքական ասպարեզում նա սկսում է ագրեսիվ մեթոդաբանությամբ, որպեսզի հնարավորինս արագ նկատվի: Նա Արամի ջրաղացին ջուր է լցնում` իրենով անելով նաև քոչարյանական էլեկտորատը, ասելով` «դավայ, դոսվիդանիյա, Սերժ Սարգսյան». այն է` հանենք բոլորս մեր թեկնածությունները: Ինչը, ինքնին հասկանալի է, հեքիաթի ոլորտից է: Հետո` հացադուլ անելու է պատրաստվում: Դե, սկզբի համար, էնպես` ոչինչ, եթե չասենք, որ մենք պրոֆեսիոնալ ծոմապահ արդեն իսկ ունենք: Էլ չենք ասում, որ Անդրիասի ծոմապահությունը համընկնելու է Մեծ պահքի հետ։
Բոլոր դեպքերում, թե ո՞րը կլինի երիտասարդի (ընդ որում` մեդիա-ոլորտը ներկայացնող) իրական-հեղինակային «նոու-հաուն» այս «մեծ» պայքարում, դեռ պետք է սպասել` հասկանալով, որ թեկնածուները, փաստորեն, կռվի են ելել ոչ թե 2013-ի, այլ 2018-ի համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ