«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Մենք շատ բան չենք ասում, և միշտ չէ, որ ասելը օգուտ է»

«Մենք շատ բան չենք ասում, և միշտ չէ, որ ասելը օգուտ է»
07.12.2012 | 00:43

«Նման բովանդակությամբ հաղորդագրությունը ես համարում եմ ամոթ, ուղղակի ամոթ: Հստակ երևում է, որ դա ներքին լսարանի համար պատրաստված թատերական ներկայացում է, բայց պետք է նշեմ, որ այդ թատերական ներկայացման առաջին հարվածը հենց ԲՀԿ-ի և նրա ղեկավարի վրա է ընկնում, որովհետև ամեն ինչ չէ, որ կարելի է ասել, և ամեն ինչ չէ, որ արդարացված է»,- ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցելության մասին տարածված հայտարարությունը: Հետո էլ հիշեցրել է եվրոպացի պաշտոնյաների խոսքերը ԲՀԿ-ի հասցեին: «Մենք չենք ասում, չէ՞, որ շատ եվրոպացի պատգամավորներ ԲՀԿ-ն համարում են արհեստական ուժ: Մենք չենք ասում, որ եվրոպացի շատ պատգամավորներ, ում հանդիպել է ԲՀԿ ղեկավարը, նրա միջազգային քաղաքական գիտելիքները համարում են թույլ: Չենք ասում, որ ԲՀԿ-ն, ըստ Եվրոպայում առկա կարծիքի, հասել է որոշակի հաջողությունների պոպուլիստական քաղաքականության արդյունքում, ԲՀԿ-ում ներքին ժողովրդավարություն չկա: Մենք չենք ասում, չէ՞, որ, հաշվի առնելով այս հանգամանքները, որոշ եվրոպացի գործընկերներ չեղյալ են հայտարարել ԲՀԿ ղեկավարի հանդիպումները։ Մենք չենք ասում, չէ՞, որ, ի վերջո, եվրոպական կառույցների միջանցքներում կազմակերպել են փոքրիկ թատերական ներկայացումներ, սրտաճմլիկ ներկայացումներ հայ որոշ երիտասարդների մասնակցությամբ: Մենք շատ բան չենք ասում, և միշտ չէ, որ ասելը օգուտ է»,- հակադարձել է ԱԺ փոխխոսնակը` Ծառուկյանին խորհուրդ տվողներին առաջարկելով ՈՒինսթոն Չերչիլի կենսագրությունը կարդալ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ