Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Համո Բեկնազարյան - 120. «Անահիտ»

Համո Բեկնազարյան - 120. «Անահիտ»
19.07.2012 | 12:47

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքը ներկայացնում է Համո Բեկնազարյանին: Միջոցառումը նվիրված է ռեժիսորի 120-ամյակին:
Ծրագրում նախատեսված են «Անահիտ» ֆիլմի ներկայացում (ծրագրի համակարգող` Մելիք Կարապետյան), Ալեքսեյ Դանդուրյանի` «Անահիտ» ֆիլմի համար ստեղծված հագուստի ձևավորումների լուսանկարների ցուցադրություն (Ազգային պատկերասրահի գիտաշխատող` Սեդա Խանջյան): Կցուցադրվի նաև Համո Բեկնազարյանի «Անահիտ» ֆիլմը (1947 թ.):
Մեզ հետ զրույցում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի բաժնի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը նշեց, որ «Անահիտը» ևս մեկ անգամ կհիշեցնի հանրությանը և հատկապես երիտասարդությանը մեծ արվեստագետ Համո Բեկնազարյանի 120-ամյակի, նրա թողած մեծարժեք ժառանգության մասին: «Կարծում եմ` «Անահիտը» կմնա միշտ էլ արդիական, քանի դեռ արդիական է «կինոնկար» երևույթը»,- ասաց նա:
Նշենք, որ «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում 2010-ի հոկտեմբերին: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:
Համո Բեկնազարյանին նվիրված միջոցառումը տեղի կունենա այսօր, «Գաֆէսճեան» կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում: Մուտքն անվճար է` ըստ նախնական գրանցման և հրավիրատոմսերի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ



Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ