02.07.2018|
22:22
Հունիսի 22-ից հուլիսի 1-ը կայացավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Կարապի Լճի տարածքում, Փոքր Թատրոնում, Սյունիքի մարզի Տաթևի վանքի և Գորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքներում կայացան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր,վարպետության դասեր, արշավներ, ուխտագնացություններ։