24.05.2019|
03:04
«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ «Կայարան» գրական հանդեսի՝ այս տարվա առաջին համարի շնորհանդեսը։ Առաջին համարում տպագրվել են Դավիթ Մուրադյանի, Վաչագան Ա. Սարգսյանի, Մհեր Իսրայելյանի, Գրիգի, Տաթև Մաղաքյանի, Արթուր Միկոյանի, Վարդուհի Գևորգյանի պատմվածքները, Ջեսահի վեպը, Պերճուհի Ավետյանի հրապարակախոսությունը և Արտակ Վարդանյանի ուղեգրությունը: