ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը հարյուր միլիարդավոր դոլարներ է վճարում Կանադային սուբսիդավորելու համար։ «Մեզ նրանց ունեցածից ոչինչ պետք չէ։ Առանց այս հսկայական սուբսիդիաների՝ Կանադան կդադարի գոյություն ունենալ որպես կենսունակ երկիր: Դաժան է, բայց փաստ է։ Ուստի, Կանադան պետք է դառնա մեր սիրելի 51-րդ նահանգը: Շատ ավելի ցածր հարկեր և չափազանց լավ ռազմական պաշտպանություն Կանադայի ժողովրդի համար: Եվ ոչ մի մաքսատուրք»,- հավելել է Թրամփը։