«Մեկ օր՝ Թումանյանի վերնատանը» նախագծի շրջանակում, հոկտեմբերի երկրորդ կեսին, Հայաստանում, Վրաստանում և հայկական սփյուռքում ապրող մտավորականների մի խումբ մեկ օրով կհավաքվի Թբիլիսիում՝ նշանավոր Վերնատանը: Հովհաննես Թումանյանի հոբելյանի առթիվ մեծ բանաստեղծն իր հյուրընկալ հարկի տակ կրկին կհավաքի հայ մտավորականության սերուցքը:
Լրագրող, արվեստագիտության թեկնածու ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» մենագրությունը հայկական լուսանկարչության պատմության վերաբերյալ առաջին գիտական հրատարակությունն է Հայաստանում:
Հանրապետության իշխանակառավարական վերին դասը շուրջ 30 տարի համոզում է հայ հանրությանը, համայն հայությանը, ի վերջո՝ իրենք իրենց, որ նորհայկական քաղաքակրթական վերածննդի միակ խթանը զբոսաշրջության կատաղի թռիչքն է:
«Իրատեսի» հյուրը բեյրութահայ գրող, հրատարակիչ, հասարակական գործիչ Սիմոն Սիմոնյանի որդին է՝ ՍԱՍՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Նա զբաղվում է հոր ստեղծագործական ժառանգության, արխիվային նյութերի համակարգմամբ և հանրահռչակմամբ:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) 2018-19թթ համերգաշրջանը կավարտի Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարմամբ: Գլխավոր դերերում հանդես կգան միջազգային մեծ համբավ ունեցող մեր հայրենակիցները՝ Արսեն Սողոմոնյանը (Օթելլո), Հրաչուհի Բասենցը (Դեզդեմոնա): Յագոյի դերերգով հանդես կգա Անտոն Զարաևը (Յագո, Ռուսաստան):
Աննա Մարտին երգում է դեռ փոքրուց. ինչպես ինքն է ասում իրեն ինչ հիշում է, երգում է, իսկ ավելի պրոֆեսիոնալ կարիերայով սկսել է զբաղվել 14 տարեկանից: Այսօր Աննա Մարտին իր երկրպագուների դատին է հանձնում նոր տեսահոլովակ, որն, ի դեպ, նկարահանվել է Երևանում:
«Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրում է Ավետ Տերտերյանի 5-րդ և 7-րդ, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիաները։
Մենք զրույցի ենք հրավիրել գիտաժողովի կազմակերպիչ, Հայկազյան համալսարանի հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, «Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքի պատասխանատու քարտուղար, դոկտոր ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՔԵՍՅԱՆԻՆ:
Կազդուրիչ հանքային ջրեր, առողջարաններ, հյուրանոցային թանկարժեք համալիրներ, ռեստորան-քարանձավ, ջրվեժ, գողտրիկ, ծառաշատ, հյուրընկալ ու զովաշունչ քաղաք: Խոսքը Ջերմուկի մասին է:
Մինչ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը...