ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 
  • Հայկազուն ԱԼՎՐՑՅԱՆ. «Հայկական կեցվածքը հայտարարություններից այն կողմ չի անցնում»

    Հայկազուն ԱԼՎՐՑՅԱՆ. «Հայկական կեցվածքը հայտարարություններից այն կողմ չի անցնում»

    15.01.2013| 18:33
    «Հայ-վրացական հարաբերություններում կան հակասություններ, որոնք դեռևս առաջիկա տասնամյակում հարթվելու հեռանկար չունեն և վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այցը տարածաշրջանում լուրջ փոփոխություններ չի կարող մտցնել»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց վրացագետ Հայկազուն Ալվրցյանը:
  • «Եթե 45 տարի հետո էլ Ադիբեկյանին դիահերձում անեն...»

    «Եթե 45 տարի հետո էլ Ադիբեկյանին դիահերձում անեն...»

    15.01.2013| 16:59
    Ահարոն Ադիբեկյանի գործը «բացվել է»: «Սոցիոլոգիական» մտքերի շքերթն սկսված է: Ադիբեկյանը թեկնածուների քննադատությամբ է սկսել: Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ըստ սոցիոլոգի, 45 տարի հետո միայն կհավաքի նախագահի պաշտոնի համար անհրաժեշտ ձայները: Նրան իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Արամ Հարությունյանը:
  • Ազիզ ԹԱՄՈՅԱՆ. «Սատարելու ենք Սերժ Սարգսյանին, և վերջ»

    Ազիզ ԹԱՄՈՅԱՆ. «Սատարելու ենք Սերժ Սարգսյանին, և վերջ»

    15.01.2013| 16:36
    «ՀՀ նախագահը թույլ է տվել եզդիական համայնքին զարգացնել իր մշակույթը Հայաստանի տարածքում: Պետության պատվերով հրատարակվում են եզդիական գրքեր, այբբենարան ենք ստեղծել, 30-ից ավել դպրոցներում եզդիերեն առարկա է դասավանդվում: Դեռ էլի կբացվեն դպրոցներ, ռադիոյով, մեր մայրենի լեզվով հաղորդումներ ենք վարում: Եվ այս ամենի համար շնորհակալ ենք ներկա իշախանությանը : Մի՞թե դա քիչ է»:
  • «Առևտրի մեծածախն է լավ»

    «Առևտրի մեծածախն է լավ»

    15.01.2013| 14:14
    Քոչարյանը վերջապես «երևաց»: «Երևումը» մեկ առանցքի շուրջ է. առերևույթ` իր չվերադարձի, իսկ իրական բովանդակությամբ` իր վերադարձի և միայն` իր վերադարձ:
  • «Ամեն Մոցարտ ունի իր Սալիերին»

    «Ամեն Մոցարտ ունի իր Սալիերին»

    15.01.2013| 01:50
    Ասել, որ այն էկզոտիկ է, ճիշտ չի լինի: «Ամեն քրոջը` մի ականջօղ» սկզբունքն ավելի հոգեհարազատ է այս դեպքում: Իսկ եթե կուզեք, ապա ակնհայտ է` ցուցակն այդ կառուցված է եգիպտական բուրգի կանոններով: Բուրգի գլխին անմրցակից թեկնածուն է: Գոնե այս պահին չարժե սեթևեթել` օյ, ի՜նչ եք ասում, սրանք այն ընտրություններն են, որ ընթանալու են «երկուսից վեց փուլ» տարբերակով, ինչն առաջին տեղի համար ահագնազոր թեկնածուների առատությունն է «հրամայում»:
  • Մեծ «տուռնե»

    Մեծ «տուռնե»

    15.01.2013| 01:44
    Մեծ աշխարհը կանչում է ՀՀ նախագահի թեկնածուներին: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել էր ֆրանսիական «օսում». նա մեկնել է Փարիզ, իսկ Հրանտ Բագրատյանը հայտնվել էր ռուսական «օսում»: Չնայած խիստ հարաբերական է այդ «օսերը» ֆրանսիական և ռուսական անվանելը: Հրանտ Բագրատյանը Ռուսաստանում մասնակցելու է նաև Գայդարի հիմնադրամի կազմակերպած սեմինարին, նրա հետ նույն նպատակով Ռուսաստան է մեկնել նաև նախկին վարչապետ, օրերս Հրանտ Բագրատյանի կողմից բարձր գնահատված Արմեն Դարբինյանը:
  • Հիմա՞ ով է մեղավոր

    Հիմա՞ ով է մեղավոր

    14.01.2013| 17:50
    ՀԱԿ-ում մառախուղն ավելի է թանձրանում: Լևոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո «անժառանգ» մնացած կոնգրեսը բազմաբեկոր է դառնում: Հատ-հատ քանդվում է երբեմնի ավազակապետությունը «փշրող» շարժումը: Այս պահին արդեն ժամանակավրեպ է հնչում իրավահաջորդի հարցը, քանի որ ՀԱԿ-ը, որպես ամբողջական թիմ, գոյություն չունի:
  • Գրազ է եկել

    Գրազ է եկել

    14.01.2013| 17:49
    Թեև ՀՀԿ-ականները պնդում են, որ իրենց թեկնածուին այլընտրանք չկա, այդուհանդերձ, իշխող կուսակցությունը բավականին լուրջ է նախապատրաստվում ընտրություններին: Բոլորին ասվել-հորդորվել է` կազմ-պատրաստ լինել:
  • Իսկ փետրվարի 17-ին բոլորը կլռեն

    Իսկ փետրվարի 17-ին բոլորը կլռեն

    13.01.2013| 19:11
    Հունվարի 19-ին ԿԸՀ-ն կսահմանի ՀՀ նախագահի թեկնածուների Հանրային ռադիոյից և Հանրային հեռուստաընկերությունից անվճար և վճարովի եթերաժամ ստանալու կարգն ու ժամանակացույցը:
  • Վաղը նրանք կգրանցվեն

    Վաղը նրանք կգրանցվեն

    13.01.2013| 19:10
    ԿԸՀ-ն հունվարի 14-ի նիստում կգրանցի ՀՀ նախագահի այն թեկնածուներին, ովքեր ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և մինչև գրանցումը ինքնաբացարկ չեն հայտնել: