13.02.2013|
12:55
Հինգ տարի առաջ այս օրերին հազարավոր մարդիկ, որոնք օրեր ու գիշերներ էին անցկացնում Ազատության հրապարակում, սիրո և եղբայրության պարուրող մթնոլորտում, դժվար թե պատկերացնեին, որ ընդամենը հինգ տարի հետո, Համաժողովրդական շարժումը, այդպես էլ չկարողանալով գալ իշխանության, իր շարքերից քայլ առ քայլ վանելու է նվիրյալ, վճռական, պայքարող բազում համակիրների և վերածվելու է շարքային մի կուսակցության: Ավելի շուտ` կուսակցության ձևավորելու հայտ ներկայացնելու են ոչ սեփական դիրքորոշումներով ու հրապարակային գործունեությամբ աչքի ընկած անհատները (մեկ-երկու բացառությունը` չհաշված):