Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ամբողջ Երևանն աստիճանաբար ավտոկայանի է վերածվում

Ամբողջ Երևանն աստիճանաբար ավտոկայանի է վերածվում
12.08.2024 | 13:39

Հայաստանում միջքաղաքային ավտոբուսային ուղևորափոխադրումը գործում է 1927 թվականից, իսկ արդեն 1971 թվականին Հայաստանում լիարժեք գործում էր 180 միջքաղաքային և 820 մերձքաղաքային երթուղի:

«Նոր Հայաստանի» Երևանում բազմաթիվ «ավտոկայաններ» կան:

Դեպի Վանաձոր ուղևորվելու համար պետք է այցելել Կիևյան փողոցի սկզբնամաս, Գավառի համար` «Ռայկոմ»-ի կանգառը, Սևան, Գյումրի, Մասիս գնացողների համար նախատեսված է մետրոպոլիտենի, համապատասխանաբար` «Երիտասարդական», «Բարեկամություն», «Գործարանային» կայարանների անմիջական շրջակայքը: Անկեղծ` չգիտեմ, թե որտեղից կամ ինչով կարելի է Կապան, Մեղրի, Ալավերդի կամ Ախուրյան հասնել: Գիտեմ միայն, որ Ճամբարակ հասնելը գրեթե անհնար է:

Երևանից Հայաստանի տարբեր քաղաքներ քաղաքացիներին տեղափոխում են անհատ գործարարները, հիմնականում` «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաներով: Տեղափոխման գներն օրեցօր բարձրանում են, սակայն ուղևորափոխադրումը որևէ կերպ երաշխավորված չէ: Այսինքն, ուղևորը չունի վստահություն, որ իր ուզած ժամին, իր ուզած տեղը կհասնի:

Երևանում կա(ր) երկու «օրինական» ավտոկայան: Սակայն, դա այլևս էական չէ, քանզի ամբողջ Երևանն աստիճանաբար ավտոկայանի է վերածվում: Այսպես շարունակվելու դեպքում, շուտով Երևանի յուրաքանչյուր շենքի, յուրաքանչյուր շքամուտքը ծառայելու է որպես «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաների կառամատույց (պլատֆորմ):

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2367

Մեկնաբանություններ