Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Աղոթարան

Աղոթարան
12.07.2024 | 00:01

Անկեալ առաջի Քո,
բարերար եւ բազումողո՛րմ Աստուած,
աղաչեմք ամենայն սրտիւք մերովք
եւ խնդրեմք զգթութիւն ի Քէն,
որպէս խոստացար ծառայից Քոց
եւ ասացեր.
«Զամենայն, զոր ինչ
խնդրիցէք հաւատով
յանուն Որդւոյ ի Հօրէ,
տացի ձեզ»:
Շնորհեա՛ եւ այժմ
հաւատացելոցս ի Քեզ
եւ կատարեա՛
ի բարի զխնդրուածս մեր,
զի ի Քեզ եմք ապաւինեալ:
Եւ Քո առատ ողորմութեամբդ
մխիթարեա՛ զմեզ
ի կեանս յայսոսիկ
եւ առաջնորդեալ հասո՛
յանճառ երկնից արքայութիւնդ
ի փառաբանութիւն
եւ ի պատիւ Ամենասուրբ Երրորդութեանդ
այժմ եւ միշտ
եւ յաւիտեանս յաւիտենից.
ամէն:

Դիտվել է՝ 2949

Մեկնաբանություններ