Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Դիվանագիտական անգրագիտության մաստեր կլաս

Դիվանագիտական անգրագիտության մաստեր կլաս
21.06.2024 | 15:23

«Խաղաղության խաչմերուկի ճարտարապետը» շարունակում է ցուցադրել դիվանագիտական անգրագիտության մաստեր կլաս: Երբ կարիք չկար Իսրայելի հետ մերձենալու՝ այնտեղ դեսպանատուն էր բացում՝ խնդիրներ ստեղծելով Իրանի հետ, հիմա էլ Պաղեստինի անկախությունն է ճանաչում, երբ հետևից վազող չկա: Բայց, եթե հաշվի ենք առնում դեպի Արևմուտք թեքվելը (նախորդ օրվա արևմտամետների հավաքը վկա), այդ քայլերը վերածվում են տրամաբանական շղթայի օղակների: Մնում է մի մեծ խնդիր, թե որքանո՞վ է դա համապատասխանում ՀՀ շահերին:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 4796

Մեկնաբանություններ