Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Հետաքրքիր լուրեր Ադրբեջանից

Հետաքրքիր լուրեր Ադրբեջանից
16.06.2024 | 16:35

Ժամանակին ադրբեջանական տուրիստական գործակալությունները զանգվածաբար դեպի Արծվաշեն ուղևորություններ էին կազմակերպում:

Այժմ այդօրինակ ուղևորություն գործակալությունների ցանկերում գրեթե չկա:

Ավելին` վերջերս Արծվաշեն չեն այցելում նաև անհատ զբոսաշրջիկները:

Չեմ կարծում, որ Արծվաշենի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրությունն է պակասել: Արծվաշենի տարածքում ինչ-որ գործողություններ են իրականացվում, որոնք բացառում են զբոսաշրջիկների ներկայությունը գյուղի տարածքում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3696

Մեկնաբանություններ