ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քանի դեռ լսող ունի, ինչ ասես՝ կասի

Քանի դեռ լսող ունի, ինչ ասես՝ կասի
10.04.2024 | 17:36

Ասում է` Ղարաբաղի հարցը 96-ից չի եղել։

Բա որ չի եղել, խի՞ էիր գնում Արայիկ Հարությունյանին ընտրել տալիս։

Բա որ 96-ից չի եղել, նախկիններին խի՞ ես մեղադրում, Լևոնին ասա ասելիքդ։

Բա որ 96-֊ից չի եղել, 2020-֊ի առումով ռուսներին խի՞ ես մեղադրում։

Բա որ 96-ից չի եղել, 2020-ի նոյեմբերի 9-ի թուղթը խի՞ ստորագրեցիր։ Ասեիր` ես ի՞նչ գործ ունեմ էդ չեղած հարցի հետ։

Բա որ 96-ից չի եղել, զորակոչերը խի՞ էիր ուղարկում, դեռ մի հատ էլ տղուդ հարցով աչք էիր հանում։

Բա որ 96-ից չի եղել, Արցախի տարածքում գտնվող ռեստորանում ի՞նչ գործ ունեիր՝ ՀԴՄ էիր պահանջում։

Բա որ 96-ից չի եղել, խի՞ էիր Սերժի ժամանակ կորսված 400 հեկտարի առումով քեզ ճղում։

Ա՛յ եսիմինչ:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ