ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.08.2024 | 00:01

Տե՛ր, ընկղմի՛ր, իմ թշնամուն

փարավոնի զորության պես,

քանզի սպառնալով խրոխտանում է իմ դեմ

և հետապնդելով վերադարձնում է դեպի առաջին հանցանքը,

որպեսզի իր իշխանության ներքո

ծառայեմ մեղքին ու անօրենությանը:

Փրկի՛ր ինձ, Տե՛ր:

Եփրեմ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 4699

Մեկնաբանություններ