ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Եկեղեցին պայքարի խրամատում

Եկեղեցին պայքարի խրամատում
11.06.2023 | 23:28

Բոլորն անկասկած արձանագրել են, որ հայոց առաքելական սուրբ եկեղեցին սրբազան պայքարի է դուրս եկել ՀՀ իշխանությունը նվեր ստացած խմբակի դեմ։ Հակասությունը եկեղեցու և այդ խմբակ-խունտա-աղանդի միջև հասել է գագաթնակետին, ընդ որում 1722 տարեկան եկեղեցու թշնամի 1500 օրեկան խունտան որոշել էր իր առաջնորդի լեզվով հրավիրել եկեղեցուն քաղաքական պայքարի, մանուկների հետ խարույկի կողքին աղանդավորական քարոզի ընթացքում, որտեղ եկեղեցուն բացահայտ առաջարկվեց գալ քաղաքական դաշտ, ստեղծել կուսակցություն և փորձել հասնել իշխանության։

ՔՊ խունտան փորձում էր յուրօրինակ թակարդ քաշել եկեղեցու հայրերին և հույս ուներ հայկական փչացած, արժեզրկված քաղաքական հարթակի վրա տոնել հաղթանակ մեր ինքնության վերջին, չպարտված հիմնասյուն դարձող եկեղեցու նկատմամբ` օգտագործելով սեփական ֆեյքային գործակալներին, տարատեսակ սորոսական սրիկաների, հակահայ էության մեջ լող տվող թշվառ քարոզիչներին։

Իհարկե եկեղեցու հայրերն ապուշ չեն և չէին կարող իրենց թույլ տալ մտնելու համեմատության մեջ մի անսկզբունք, «իզմ»-եր չունեցող թշվառ խմբակի հետ, մանավանդ որ դեռ 1500 տարի առաջ Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» գրքում տիեզերական ծիծաղով մերկացրել, ծանակել էր հայ եկեղեցու դեմ գալարվող տարատեսակ ներքին և այլադավան աղանդավորներին և դրանց սրիկայապետերին։ Իհարկե, անմտություն կլիներ եկեղեցու և ՔՊ աղանդի համեմատական քննադատությունը, որովհետև չի կարելի կշռի նժարներին դնել հավատը, տիրոջ տաճարը, սուրբ ուսմունքը մի կողմից, և ազգակործան քաղաքական աղանդը մյուս կողմից :

Սակայն կա մեկ ճանապարհ, որով եկեղեցին մասնակցություն է բերում հանրային քաղաքականությանը և դա քրիստոնեական դեմոկրատական շարժումները, համույթներն են, որոնք հանրության կազմակերպման, կառավարման կյանքի մեջ ունեն ծանրակշիռ մասնակցություն, և այդ ինքնակազմակերպման հիմնական գաղափարների լույսի ներքո կարող ենք համեմատության հայացք, քննարկում գոյացնել հնարավոր քրիստոնեական դեմոկրատական շարժման (ՔԴՇ) և ՔՊ միջև։ Սույնով կներկայացնենք համառոտ համեմատություն։

Եվ այսպես.

*ՔԴՇ սկզբունքներից հաջորդը անհատի և պետության փոխադարձ հարգանքն է, որը ենթադրում է հավասարություն անձի իրավունքների իրականացման իմաստով։ Իսկ ՔՊ խմբակը իշխանության առաջին օրերից սկսած հանրության մեջ կատարեց սևերի և սպիտակների բաժանում, որի գագաթնակետը դարձավ պետական օրենսդիր մարմնի ղեկավար պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը։

*ՔԴՇ սկզբունքներից է հանրային ընդհանուր շահը, որը ենթադրում է իշխանության և ամեն անհատի ինքնազարգացման, ներդաշնակ համագործակցություն, որոշումների ուղղվածություն դեպի անհատի կամքի պաշտպանություն և արտահայտում։ ՔՊ խմբակի մոտ չկա հանրային շահի գիտակցում, խմբակի ղեկավարի ձեռամբ հանրությունը ստանում է նորանոր հարվածներ, կորցնում է բնակության տարածքը, ճանապարհները, ազգային պատմական հուշարձանները, լեզուն, մշակույթը։

*ՔԴՇ սկզբունքներից է համերաշխությունը, որը ենթադրում է, որ հանրային կյանքում պետք է գերակշռեն զիջողականությունը, հարգանքը, տարբեր խմբերի, համույթների միջև անցանկալի բախումների արգելումը։ ՔՊ խմբակը տառացիորեն քանդում է հանրային համերաշխությունը, հովանավորում է ատելության խոսքը, բավական է միայն վկայել, որ ցանկացած ատելության նողկալի դեպքի մասնակիցը որպես կանոն իր ՖԲ էջում անպայման ունի անձնական միասնական նկարներ ՔՊ առաջին դեմքերի հետ, առնվազն, գրկախառնված։

*ՔԴՇ սկզբունքներից է ժողովրդավարությունը, որը ենթադրում է որոշումների կայացման ընթացքին հանրային լայն շրջանակների անմիջական մասնակցությունը։ ՔՊ խմբակը հանրային կյանքի, անվտանգության, համարյա բոլոր հարցերում գործում է որպես ավտորիտար աղանդ, ՀՀ կառավարության նիստերի ընթացքում զեկուցվում են միայն մեկ-երկու նախագիծ, մնացյալը թաքցվում է: Միջազգային կապերի իմաստով վիճակը պարզապես ահավոր մտահոգիչ է, քանզի երկրի բախտը բացառիկ անհաջող բանակցողների տանդեմի ձեռքին է, որոնց աշխատանքի արդյունքները պարզապես սարսափելի են։

Սկզբունքային տարբերությունների մասին քննարկումը կարելի է շարունակել դեռ երկար, բայց հաշվի առնելով ՖԲ ֆորմատը, պետք է արձանագրենք, որ գործ ունենք մի դառը իրողության հետ, որտեղ որևէ սկզբունք չունեցող աղանդավորներըն իրենց կամքից անկախ ընկել են իրենց լարած թակարդը, եկեղեցու փոխարեն, որպես մրցակից ստանալով ՔԴՇ գաղափարական հնարավոր սինթեզը, որը շատ շուտով ճանապարհից դեն է հրելու հանրային կյանք միայն կռիվ, խառնակություն,կորուստներ բերած, անհավատ աղանդավորական քաղաքական խմբակին։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3078

Մեկնաբանություններ