27.03.2023|
20:13
Սա է հարցը:
Մինչ մենք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլն ենք «ըմբոշխնում», չոլերի մեջ «մեր» երազած ակադեմիական քաղաքը կառուցում, ամենուրեք 5-րդ շարասյուն «հայտնաբերում», բարձրաստիճան զինվորականների վրա աբսուրդի ժանրի գործեր կարում, երկիրը քաղաքական «Գուանտանամո»-ի վերածում, կորոնափողերի լվացման մասին «սենսացիոն բացահայտումները» մատուցում, Կենտրոն համայնքի ծառերը կտրում, փոխարենը սակուրա տնկում, Ադրբեջանի զինված ուժերը կրկին ոտնահարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, «Շուշի-Լիսագոր» հատվածում խախտել են շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում: