18.04.2023|
22:01
Տարիներ շարունակ բազմաթիվ հեղինակներ և հետազոտողներ ուսումնասիրել են այն ֆենոմենը, թե որտեղից է հայտնվել արտատարածաշրջանային երկրների և այլ «խաղացողների» «ցատկահարթակը», որը գրեթե 1991 թվականից ի վեր օգտագործվում է տարատեսակ հարձակումների և սադրանքների համար, ընդ որում ՝ միանգամից երկու տերությունների՝ Իրանի և Ռուսաստանի դեմ։ Խոսքը, իհարկե, «Ադրբեջանի հանրապետության» մասին է, որը 1991 թվականից իրեն հռչակել է իբրև «առաջին» նման հանրապետության՝ «ԱԴՀ»-ի իրավահաջորդը։ Ընդ որում, պետք է հստակ իմանալ և հասկանալ, որ այս տարածաշրջանում ոչ մի դարում, ոչ մի հազարամյակում չի եղել որևէ անկախ կամ նույնիսկ կախյալ պետական կազմավորում՝ «ադրբեջան» տեղանունով։