31.05.2023|
14:07
Եվրոպական միությունը ( ԵՄ) համարվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ուստի և մարդասիրական արժեքներով առաջնորդվող պետությունների միություն։ Այստեղից հետևում է, որ հատկապես ԵՄ կառույցի բարձրագույն ղեկավարները նույնպես ընտրվում են ԵՄ արժեքներին և չափանիշներին համապատասխանող գործիչներ։ Այդ ժողովրդավար, մարդասեր գործիչներից ամենանշանավորներից է Եվրոպական խորհրդի նախագահ մսյո Շառլ Միշելը։ Խորապես մտահոգված լինելով արցախցիների ճակատագրով՝ սույն հումանիստ գործիչը հայտարարել է․«Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն իրենց իրավունքների ու անվտանգության վերաբերյալ այժմ էական նշանակություն ունի»։